Wednesday, 24 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

ԱԺՄ-ն «թյունինգ» են անում. մամուլ

«168 ժամ»-ը գրում է, որ այս օրերին մերձիշխանական շրջանակներում քննարկվող հիմնական թեմաներից մեկը նախկին ԱԺՄ-ի վերակենդանացումն է:

«Տևական ժամանակ է՝ ԱԺՄ-ից նախկինում պոկված բեկորների ղեկավարները՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, ԱԺԿ նախագահ, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը և ՀԺԱՄ նախագահ Սեյրան Ավագյանը հանդիպումներ են ունենում՝ միասնական քաղաքական միավոր ձևավորելու նպատակով։ Մամուլում այդ մասին հրապարակումներ արդեն եղել են, և Վ. Մանուկյանը հաստատել է դա»,- գրում է թերթը և հավելում.

«Պարզվում է, սակայն, որ այդ գործընթացը տեղի է ունենում մեկ այլ նախկին ԱԺՄ-ականի՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի «բարձր հովանու ներքո»։ Այսպիսով, ըստ լավատեղյակ աղբյուրների, Տիգրան Սարգսյանը ցանկանում է ստեղծել սեփական քաղաքական հենարանը և նոր միավորով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Պատահական չէ, որ այս պրոյեկտի հետ է կապվում նաև «Ֆլեշ» ընկերության ղեկավար Բարսեղ Բեգլարյանի անունը, ով մտերիմ է ինչպես Տ. Սարգսյանի, այնպես էլ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հետ։ Ամենահետաքրքիրն այն է, որ, մեր տեղեկություններով, Ս. Սարգսյանի «դաբրոն» ստանալու համար վերը նշված գործիչները որպես հիմնավորում՝ նշել են «նոր դեմքերով» ներկայանալու անհրաժեշտությունը՝ նրան համոզելով, որ այդ խնդիրը հնարավոր չէ լուծել ՄԻԱԿ-ի երիտասարդների միջոցով»։

Ըստ թերթի` իրավիճակի նրբությունն այն է, որ իրականում այսպիսով Տ. Սարգսյանը ցանկանում է ոչ թե ամրապնդել Ս. Սարգսյանի հենարանը, այլ իրեն ապահովագրել ՀՀԿ-ի ցուցակից դուրս մնալու վտանգից։

«Գաղտնիք չէ, որ անդամագրվելով ՀՀԿ-ին, Տ. Սարգսյանն այդպես էլ չընդունվեց ՀՀԿ-ականների կողմից և մտավախություն ունի, որ կարող է ընդհանրապես խաղից դուրս մնալ։ Ինչ վերաբերում է վերամիավորվող ԱԺՄ-ին, ապա մեր տեղեկություններով՝ Վազգեն Մանուկյանը դառնալու է այդ քաղաքական ուժի պատվավոր նախագահը, իսկ ղեկավարը լինելու է Վահրամ Մկրտչյանը, ով նախկին ԱԺՄ-ական է և վայելում է Բ. Բեգլարյանի վստահությունը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս ուղղությամբ նախկին ԱԺՄ-ականներն արդեն գործնական քայլեր են անում, ստեղծել են երիտասարդների խմբեր, ովքեր տարբեր սոցցանցերում պետք է քարոզեն այս պրոյեկտի անհրաժեշտությունը, բնականաբար, զուգահեռաբար հարվածելով գործող իշխանություններին` ընդդիմության պատրանք ապահովելու պատրվակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում