Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Իրանի նախագահը ծրագրում է Թուրքիայից բացի, այցելել նաև Սիրիա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ծրագրում է այցելել Թուրքիա և Սիրիա, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

«Ծրագրվում է Իրանի նախագահի այցը Թուրքիա և Սիրիա: Այդ ուղևորությունները տեղի կունենան պլանների վերջնական լրամշակումից հետո»։ Նախատեսվող այցերի ժամկետի մասին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը չի հայտնել։ Ռայիսիի սպասվող ուղևորությունների ծրագրի մասին մանրամասներ նույնպես դեռ չեն հաղորդվում։ Ավելի վաղ իրանական ISNA լրատվական գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընին, հայտնել էր, որ Էբրահիմ Ռայիսիի այցը Թուրքիա տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում և կլինի վերջին 4 տարիների ընթացքում Իրանի նախագահի առաջին այցը Թուրքիա:

Իրանը և Թուրքիան Ռուսաստանի հետ միասին կազմում են, այսպես կոչված, Աստանայի՝ Սիրիայում խաղաղ կարգավորման երաշխավոր երկրների եռյակը: Նոյեմբերի 23-ին կայացել Է Աստանայի ձևաչափով վերջին հանդիպումը, որի արդյունքներով Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան կրկին ընդգծել են, որ Սիրիայում հակամարտությունը ռազմական լուծում չունի, պաշտպանել են հանրապետության տարածքային ամբողջականությունը և մերժել երկրում «նոր իրողություններ ստեղծելու բոլոր փորձերը», ինչպես նաև դատապարտել են ահաբեկչական խմբավորումների ակտիվացումը։

Ղազախստանի մայրաքաղաքում Աստանայի ձևաչափով հաջորդ հանդիպումը, որը կդառնա արդեն 20-րդը, նախատեսված Է 2023 թվականի առաջին կեսին: Բացի դրանից, ակնկալվում է, որ Ռուսաստանում տեղի կունենա նաև «եռյակի» գագաթնաժողովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում