Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Երևանը կարող է ՌԴ-ին բաց հարց ուղղել՝ ինչո՞ւ են խոսում Լաչինի միջանցքը փակելու իր դերակատարության մասին

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենտերը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Լաչինի միջանցքի ազատ տեղաշարժի շարունակվող արգելափակմանը: Իր գրառման մեջ դեսպան Քարփենտերը, մասնավորապես, ասել է.

«Միացյալ Նահանգները շարունակում է մտահոգված լինել ավելի քան երեք շաբաթ Լաչինի միջանցքի արգելափակված լինելու կապակցությամբ, որը ստեղծում է ծանր հումանիտար իրավիճակ։ Շնորհակալություն ենք հայտնում Միջազգային Կարմիր Խաչ կազմակերպությանը այս ընթացքում կարևոր օգնություն ցուցաբերելու համար, սակայն կոչ են անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել ազատ տեղաշարժը»:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ կարևոր է արձանագրել, որ կոչն ուղղված է նաև Ռուսաստանին.«Մինչև հիմա մենք տեսնում էինք, որ բազմաթիվ կոչեր ուղղված էին միայն Ադրբեջանին։ Այնուամենայնիվ մենք հասկանում ենք, որ առանց Ռուսաստանի   մասնակցության ադրբեջանցիները նման ակցիա չէին կարող իրականացնել, առավել ևս՝ երկու կողմից էլ այն հայերը, որոնք փորձել են ճանապարհն անցել, ադրբեջանցիներին չեն հանդիպել, հանդիպել են ռուսական խաղաղապահ զորախմբին։ Հիմա այս կոչը ադրբեջանցիների հետ հավասարապես վերաբերում է նաև Ռուսաստանին։ Միացյալ Նահանգները սրանով ցույց է տալիս, որ տիրապետում է իրավիճակին և հասկանում է, թե ով է այս իրավիճակի հիմնական հեղինակը, ինչ նպատակներով ու ինչ առանձնահատկություններ հաշվի առնելով է այս իրավիճակը ստեղծվել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ղևոնդյանի դիտարկմամբ՝ լավ կլիներ, որ ՀՀ կառավարությունը հիմք ընդունելով այդ կոչը, նույնպես դիմեր Ռուսաստանին, գոնե որոշակի պարզաբանում խնդրելու համար.«Օրինակ, թե ինչու է Միացյալ Նահանգները նշում նաև ձեզ, ո՞րն է ձեր դերակատարումը, ի՞նչ է անհրաժեշտ անել։ Այսինքն՝ հանրային մակարդակում, որովհետև ավելի փակ ձևաչափով, նման հարցադրումներ ու խոսակցություններ եղել են։ Դրա մասին բազմաթիվ պատահաբար սպրդած գործոններ ու տեղեկություններ կան։ Լավ կլիներ, որ հանրային մակարդակում ևս Հայաստանը Ռուսաստանին հարց ուղղեր, ինչը ենթադրում եմ, կարող էր գործը տեղից շարժելու հնարավորություն դառնալ»,-նկատեց նա։

Դիտարկմանը, որ վերջին շրջանում պաշտոնական Երևանը պարբերաբար բարձրացնում է այս հարցում Ռուսաստանի պատասխանատվության հարցը, մեր զրուցակիցն արձագանքեց.«Մեկ հարց է խոսել Ռուսաստանի պատասխանատվության մասին ու մեղադրել Ադրբեջանին, մեկ այլ իրավիճակ է, երբ Ռուսաստանին ինքնին հարց է ուղղվում իր դերակատարության մասին, ոչ թե խնդիրը լուծելու, այլ ստեղծելու դերակատարության տեսանկյունից։ Սրա հիմքերը ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը տվել է և սրա վրա հենվելով Հայաստանը կարող է  իրավիճակը ձևավորելու հետ կապված հարցեր ուղղել Ռուսասատնին։ Հանրային մակարդակում Ռուսաստանի պատասխանը ևս հնարավորություն կտար գործընթացները հետագայում ևս ավելի արդյունավետ ուղղով տանել»,-ասաց քաղաքագետը։

Մեր այն հարցին, արդյոք ԱՄՆ-ի կոչը, հորդորը կարող է իրավիճակ փոխել, եթե Վաշինգտոնը սահմանափակվի միայն այդքանով, Ռոբերտ Ղևոնդյանը պատասխանեց. «Իհարկե իրավիճակ փոխվում է։ Մեկի մասին ես արդեն նշեցի՝ դա այն է, որ Հայաստանը կարող է հենվել այդ կոչի  վրա ու խոսակցությունն այլ հարթություն տեղափոխել Ռուսաստանի հետ։ Բացի այդ՝ այդ կոչերն ու հորդորները, ենթադրում եմ, որ միայն երևացող մասն են։ Մեծ հավանականությամբ, սրանց  նախապատրաստման ու հանրայնացման փուլում, ավելի փակ ձևաչափերով աշխատանքներ են իրականացվում, որոնց արդյունքը մենք գուցե կարճ ժամանակ անց տեսնենք»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում