Լաչինի արգելափակման վերաբերյալ զեկույցը կվերաթարմացնենք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:
Նրա փոխանցմամբ՝ միջազգային կազմակերպություններին ուղարկել են զեկույցը․ «25 օր տևող արգելափակումը ցույց է տալիս, որ միջազգային կազմակերպությունների հայտարարությունները այնքան արդյունավետ չեն: Լաչինի հարցով պետք է փաստահավաք առաքելություն ուղարկել, գործարկել այլ գործիքներ ՄԱԿ-ը այն մարմինն է, որը կարող է օգնել․ կոչերով չպետք է բավարարվել:Դժվար է խոսակցության բերել որոշ դերակատարների, որոնք ապահով լռության մեջ են»: