Ուժային ճանապարհով միջանցքի բացումը նշանակում է չեղարկել Նոյեմբերի 9-ի հայտարարությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Սաֆարյանի խոսքով`ՌԴ-ն գերխնդիր է դրել` Ադրբեջանին ու Հայաստանին տանել խորը փակուղի, որտեղ անհրաժեշտ կլինի ՌԴ միջնորդությունը. «Խորը փակուղիներ դնելով` Հայաստանին ու Ադրբեջանին ստիպում է հարկադրված գործարքի գնալ իր հետ` ինչ-որ բան զիջելով: Ռուսաստանը բավարարված չէ հայերի ու ադրբեջանցիների միջև ստեղծված փակուղիներից: Հայաստանին կոտրելու ռուսական քայլերը գնալով իրենց բնույթով ավելի խիստ են դառնում. Ադրբեջանը կեղտոտ գործիք է դարձել: Ադրբեջանը փորձում է խեղդամահ անել Արցախին, շրջափակումը ևս պատերազմի ձև է: Եթե այս փորձությունը անցնենք, ավելի ծանր փորձության առաջ կկանգնենք»: