Միջազգային ճգնաժամային խումբը ներկայացրել է 2023թ. աշխարհում ռազմական 10 հակամարտությունները, որոնց պետք է ուշադիր լինել` նկատի ունենալով նոր բռնկումների հավանականությունը։ Հայ-ադրբեջանական հակամարտությունը հայտնվել է 2-րդ հորիզոնականում։ Վերլուծության մեջ նշված է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմից 2 տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը կարծես գնում են հնարավոր նոր առճակատման։ Նշված է, որ Ռուսաստանի խնդիրները Ուկրաինայում խափանել են Կովկասում նախնական հաշվարկները։ Ըստ զեկույցի` նոր պատերազմը կլինի ավելի կարճ, սակայն ոչ պակաս դրամատիկ, քան 44-օրյան էր։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ:
Քաղաքագետի խոսքով՝ միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը իրականությանը մոտ է, վտանգը կա, բայց համապարփակ չէ․ «Ուկրաինական պատերազմը ոչ այնքան ազդում է Հարավային Կովկասի վրա, այլ ինքնին հիմնված է Հրվ․ Կովկասում տեղի ունեցած իրադարձությունների վրա: Վատ զարգացումները ոչ ոք չի բացառում: 2020-ի պատերազմից հետո հավասարակշությունը փոխվել է հօգուտ Հայաստանի: Պատերազմը կանգնեցնելու պահին Հայաստանը չուներ պատերազմը բեկելու հնարավորություն, իսկ այսօր այլ պատկեր է»:
Ըստ Ղևոնդյանի՝ Հայաստանը շատ ավելի բարենպաստ իրավիճակում է մոտենում զարգացումներին, քան ուներ 2020-ից առաջ․ «Հայաստանի առաջընթացը մոտենում է Ադրբեջանի առաջընթացին: Հնարավոր ռազմական էսկալացիայի դեպքում Հայաստանը ավելի լավ մեկնարկային պայմաններում է գտնվում: Հայաստանը օր օրի ավելի լավ էպատրաստվում պատերազմին, որքան շատ պատրաստ լինենք, այնքան հավանականությունը կնվազի»: