Monday, 13 05 2024
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը

Մնացական Մարտիրոսյանին մերժելը հերոսություն չէ. լյուստրացիան անհրաժեշտություն է  

Բարձրագույն դատական խորհուրդը բաց քվեարկությամբ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանել է Մնացական Մարտիրոսյանին՝ սեփական գրավոր դիմումի համաձայն:

ԲԴԽ-ից հայտնում են, որ Մնացական Մարտիրոսյանը կշարունակի պաշտոնավարումը որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր և չի տեղափոխվի հակակոռուպցիոն դատարան:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով տեղի ունեցածին, նշեց. «Նախ՝ սկսենք նրանից, որ վեց կողմ և ընդամենը երեք դեմ քվեարկությունը արդեն իսկ բնորոշել է իրավիճակը: Մնացական Մարտիրոսյանի պարագայում առկա է ոչ թե քաղհասարակության, այլ հասարակության մեծ մասի դժգոհությունը, քանի որ նրա հերոսությունները գիտեին անգամ նրանք, որոնք ոչ մի առնչություն չէին ունեցել դատական համակարգի հետ: Այսինքն այս որոշումը ծիծաղելի է: Եթե դու խիզախություն չունես ինքնուրույն որոշում կայացնելու, և միայն Մնացական Մարտիրոսյանի դիմումի հիման վրա ես գործընթաց սկսում, սա նշանակում է, որ խնդիր Մնացական Մարտիրոսյանների կամ Հունան Պողոսյանների մեջ չէ, խնդիրը իբրև բարեփոխված համակարգի մեջ է։ Այդպիսի մարդիկ միշտ սովոր են եղել իշխանություններին ծառայելու: Հարցն այն է, թե ինչ ենք անելու մենք, որ այս կադրերը չհայտնվեն համակարգում: Այնպես որ ոչ մի հերոսություն այստեղ տեղի չի ունեցել»:

Նրա խոսքով, իշխանություններին անհրաժեշտ են չզտված, չվեթինգված մարդիկ, որովհետև այդպիսի դատավորները, քննիչները և դատախազները շատ խոցելի են, և արդարադատության համակարգում նման մարդկանց պահելը շատ հարմար է, որովհետև իրենք քո ցանկացած խնդրանքը, հորդորը, հրամանը պատրաստ են կատարել՝ անպատիժ մնալու համար:

«Ինձ համար ակնհայտ է, որ լյուստրացիան և վեթինգը դատական համակարգում բոլորի նկատմամբ պետք է կիրառվի: Ամեն ինչից զատ պետք է լյուստրացիա առաջարկվի, որպեսզի հասկանանք, թե ովքեր էին, որ ամեն ինչ արեցին, որ իրական զտումը, բարեփոխումները տապալվեն: Որովհետև, եթե նրանք չզրկվեն այդ պաշտոններից, նրանք աշխատելու են պետության քայքայման համար։ Հին և մերժված իշխանությունների դիմակները վաղուց են պարզված, իսկ գործող իշխանությունների որոշ անդամների դիմակները դեռ պատռված չեն, և ժողովուրդը պետք է հասկանա՝ ով է իր իսկական թշնամին»,-ընդգծեց Նինա Կարապետյանցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում