Tuesday, 14 05 2024
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը

Վրաստանից մինչև Ռուսաստանի հետ սահման ամենաերկար թունելի շինարարությունը կիսով չափ ավարտված է

Վրաց-ռուսական սահման տանող մայրուղու վրա Քվեշեթի-Կոբի թունելի շինարարությունը շարունակվում է. փորված է 9 կիլոմետրանոց թունելի ավելի քան 4,5 կիլոմետրը, հայտարարել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։ Այդ մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությանը:

Քվեշեթի-Կոբի հատվածը Կոբի-Գուդաուրի տեղամասի շրջանցիկ ճանապարհն է, որտեղ ձմեռային ժամանակաշրջանում հաճախ ձնահյուսերի վտանգ է առաջանում, ինչի պատճառով ճանապարհը փակվում է։

Վրաստանը Ռուսաստանին կապող ռազմավարական ճանապարհի վրա թունելի կառուցումը թույլ կտա նաև հայ բեռնափոխադրողներին այլևս օրերով կանգնած չմնալ «Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհին։ Թունելի հորատման աշխատանքներն իրականացվում են TBM (Tunnel Boring Machine) մեքենայի միջոցով, որը հատուկ պատրաստված է Քվեշեթի-Կոբի նախագծի համար:

Նախագծի շրջանակներում պլանավորվում Է երկշերտ ասֆալտբետոնե ճանապարհի, հինգ կամուրջների, հինգ թունելների կառուցում և մեկ կամրջի վերանորոգում։ Դրանց թվում է Վրաստանում ինը կիլոմետր երկարությամբ և 15 մետր տրամագծով ամենամեծ թունելի կառուցումը Խաչի լեռնանցքի տակ։ Դա կլինի Եվրոպայի ամենաերկար թունելներից և ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը: Աշխատանքները կիրականացնի չինական China Railway 23rd Bureau Group Co. ընկերությունը:

Նախագծի համաձայն՝ նոր ճանապարհի գոտում կընդգրկվեն Քվեշեթի, Արախվեթի, Զակաթքարի, Բենիան-Բեգոնի, Սվիանա-Ռոստիանի, Մուգուրե, Ծկերե և Կոբի գյուղերը։ Այս պահին գործող ճանապարհի երկարությունը կազմում է 34 կիլոմետր, թունելն այն կկրճատի 11 կիլոմետրով, իսկ ճանապարհին գտնվելու ժամանակը՝ 1 ժամով։

Միևնույն ժամանակ Գուդաուրի առողջարանով տարանցիկ փոխադրումներ չեն իրականացվի։ Մի կողմից, սա կթեթևացնի հանգստավայրի ճանապարհով երթևեկությունը, իսկ մյուս կողմից, տարանցումը կդառնա ավելի անվտանգ։ Շինարարությունն իրականացվում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների վարչության կողմից՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ասիական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ։ Նախագծի ավարտը պլանավորվում Է 2024 թվականին։ Նախագծի արժեքը 1,2 միլիարդ լարի է (ավելի քան 445 մլն ԱՄՆ դոլար)։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում