Կառավարության քայլը ողջունելի է․ միջազգային քրեական դատարանի լիարժեք անդամ դառնալու նպատակ ու քաղաքական կամք կա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայ- գերմանական Իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ միջազգային քրեական դատարանի լիարժեք անդամ դառնալով՝ Հայաստանի համար լայն հնարավորություններ կբացվեն․ «Այն իրադարձությունները, որ տեղի են ունեցել սկսած 2021-ի մայիսի 12-ին ընկնելու են միջազգային քրեական դատարանի իրավազորության տակ: Եթե մինչ այդ պահը քաղաքական ազդեցություն չձեռնարկվի իշխանությունների նկատմամբ, Հայաստանը կդառնա Հռոմի ստատուտի անդամ: Միջազգային քրեական դատարանին անդամակցությունը պետք է լիներ 2020-ի նոյեմբերի 10-ից․ այլ պրոցեսներ կունենայինք»:
Պետրոսյանը կարծում է, որ Հայաստանի՝ միջազգային քրեական դատարանին անդամակցությունը Մոսկվան կարող է դեմարշ դիտարկել: