Thursday, 28 09 2023
18:30
ՆԱՏՕ-ն երկու AWACS ինքնաթիռ կուղարկի Լիտվա՝ «ՌԴ ռազմական գործունեությունը վերահսկելու համար»
18:15
Ստոլտենբերգը Կիևում հանդիպում է անցկացրել Զելենսկիի հետ
18:09
Եղանակը Հայաստանում – Սեպտեմբեր 29, 2023
18:03
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Եթե հայերը կարծում էին, որ ադամանդ են Պուտինի համար, սխալվել են
Վրաստանը ՌԴ-ի հետ չի բանակցել ավիահաղորդակցության վերսկսման շուրջ. Իրակլի Ղարիբաշվիլի
Հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ. Լևոն Տեր-Պետրոսյան
ԼՂ-ի համար համազգային աղոթքի օրվա առիթով դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ
Շուշանյանը ձերբակալվել է․ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ բռնության կոչեր հնչեցնելու համար
Եթե սաղ սալամատ հասել ենք ստեղ, ամեն ինչ լավ կլինի
Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները չի բողոքարկել մասնակից ոչ մի քաղաքական ուժ
17:26
Ադամ Շիֆը ներկայացրել է օրինագիծ, որն ուղղված է Ադրբեջանին ԱՄՆ օգնության դադարեցմանը
17:23
ՄԱԿ ավտոշարասյունները մարդասիրական բեռներով արդեն ճանապարհին են. Գրանդին՝ Հայաստանին օգնության մասին
Արցախում թողել եմ իմ մանկությունը. բռնի տեղահանված աղջնակը հուզվեց
«Հռոմի ստատուտի վավերացումը ամենաբացասական հետևանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ԿԸՀ-ն գրանցեց Երևանի ավագանու ընտրված անդամներին
Սա կապիտուլյացիա էր, բայց ինչո՞ւ սպառազինությունը հանձնվեց թշնամուն
Ազգային կոմիտեն վերսկսում է հանրահավաքները
Լուրերի արտակարգ թողարկում 17։00
Ապահով եմ և ազատ, բայց իմ գտնվելու վայրի մասին ոչինչ չեմ կարող հայտնել. Արտակ Բեգլարյան
«Ազգային առաջընթաց»-ը չի միացել որևէ ուժի և որևէ ուժ չի միացել մեզ. Հայտարարություն
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ահազանգել է Ռուբեն Վարդանյանի կալանավորման հնարավոր վտանգների մասին
16:40
Բրեդ Շերմանն ԱՄՆ վարչակազմին կոչ է արել չանտեսել 21-րդ դարում ԼՂ-ում իրականացվող էթնիկ զտումները
Մեր պարտքն է հոգատար կերպով ընդունել մեր քույրերին և եղբայրներին. վարչապետը՝ կառավարության նիստին
16:21
Եղանակը աշխարհում – Սեպտեմբեր 29, 2023
Կրեմլը ուշադիր հետևում է Ղարաբաղում տիրող իրավիճակին. Պեսկով
Ադրբեջանական ագրեսիայի նոր դրսեւորում
ԼՂ-ում բենզինի պահեստի պայթյունի տարածքում նոր մասունքներ են հայտնաբերվել
Լուրերի արտակարգ թողարկում 16։00
Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան հանկարծամահ է եղել. shamshyan.com

Մարտի մեկի գործով նախին դատախազը շատ թույլ մեղադրանքներ է կազմել․ ինչ է անելու նոր դատախազը

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Մարտի 1»-ի գործով հսկողություն իրականացնող դատախազին փոխել և որպես հսկող դատախազ է նշանակել Հայկ Հովհաննիսյանին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Մարտի 1»-ի գործի վրա հսկողություն իրականացնող դատախազ Ազատ Մարգարյանը ազատվել էր պաշտոնից, նրան փոխարինել էր Կարապետ Համբարձումյանը, սակայն այս տարվա նոյեմբերի 15-ին Աննա Վարդապետյանը նրան տեղափոխել է այլ պաշտոնի՝ նշանակելով ՀՀ գլխավոր դատախազության՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ, և ներկայումս, բացառությամբ դատարանում քննվող մասի, ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Հայկ Հովհաննիսյանն է գործի նկատմամբ հսկողություն իրականացնում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը ասաց, որ արդեն հանդիպել են Հայկ Հովհաննիսյանին. «Առաջինը հարցրի՝ ի՞նչ ունեք մեզ ասելու որպես նոր դատախազ: Ասաց՝ պարոն Քլոյան, ես ընդամենը տասը օր է, որ նշանակվել եմ, դուք պետք է ասեք: Մենք պատմեցինք, ասացինք, որ մինչև հիմա որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, Քոչարյանն էր որ կիսատ-պռատ նստեց, հիմա էլ ազատության մեջ է։ Ասաց, որ ամեն ինչ անում են, որ Մարտի մեկի մեղավորները պատժվեն։

Ասաց, որ գործը սկսել են: Նախկին դատախազները նախկինում շատ թույլ մեղադրանքներ են կազմել։ Տիգրան Եգորյանն էլ ամեն ինչ իրավաբանորեն մասնրամասն պատմեց, ասաց, որ կգնա գործը էլի հակակոռուպցիոն, կկազմեն, կգրեն»:

Քլոյանի խոսքով, դատախազի փոփոխությունը հույս է ներշնչում, որ գործը կբացահայտվի. «Ես ճանաչում եմ Աննա Վարդապետյանին, նա ամեն ինչ պետք է անի, որ Մարտի մեկի էջը փակ չմնա: Ես հավատում եմ և վստահում իրեն, լավ կլինի»:

Մարտի մեկի զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանն էլ է դատախազի հետ հանդիպմանը ներկա եղել։ Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ես Հայկ Հովհաննիսյանին չեմ ճանաչում, 15 տարի է՝ այս գործն ընթացքի մեջ է: Նախկին իշխանությունը ասում էր՝ քանի մենք կանք, այդ գործը չի բացահայտվի: Այն ժամանակ թե ԱԺ նախագահը, թե նախագահը, թե բոլորը հայտարարում էին, որ չի բացահայտվի, հիմա փոխվել է դատախազը, նոր սպասումների հույսով ենք, հույսներս չենք կտրում, բայց ինչ իմանանք՝ ինչ աշխատանք կկատարեն։

Երեք տարի է՝ դատը գնում է, ոչ մի արդյունք չկա։ Այդ դատավորին էլ պետք է ռադ անել: Ոչ միայն դատախազին պետք է փոխեին, այլ նաև Աննա Դանիբեկյանին, նա մեյմուն է, նա դատավոր չէ, ինչպես ուզում է, այդպես էլ անում է։ Իսկ Աննա Վարդապետյանը երիտասարդ կադր է, կրթված»,-ասաց Ֆարմնյանը:

Նա նկատեց, որ այս իշխանությունը խոստացել էր բացահայտել Մարտի 1-ը, բայց չբացահայտեց. «Նիկոլ Փաշինյանը ասաց, որ դատավարության գործով չի զբաղվում, նրանց էլ դա էր պետք։ Համբերում եմ, հույսով ենք։ Տարիներ են անցել 15 տարի, գոնե մեկին դատեին, ասեին՝ սա զոհերից մեկին խփողն է: Մենք շատ երկար ենք պայքարել: Այո, դատախազին հանդիպեցինք, բայց առանձին ուզում ենք գլխավոր դատախազի հետ հանդիպել։ Աննա Վարդապետյանին պետք է հարցնենք՝ կբացահայտվի՞ Մարտի մեկի գործը, թե ոչ։ Մենք էլ գիտենք այսօր ՀՀ վիճակը, վարչապետի, նախագահ, բոլորի վիճակի մեջ էկ մտնում ենք, հասկանում ենք, որ պատերազմի մեջ ենք, այլ առաջնահերթություններ կան, բայց ուզում ենք նաև այս գործը բացահայտված տեսնել»,-ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում