Ուկրաինայի կառավարությունը ձգտում է 2023 թվականի փետրվարին գագաթնաժողով անցկացնել Կիևի առաջարկած խաղաղության բանաձևի շուրջ։
Միջնորդի դերում դիտարկվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Այս մասին Associated Press-ին հայտնել Է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։
«Յուրաքանչյուր պատերազմ ավարտվում է մարտի դաշտում և բանակցությունների սեղանի շուրջ ձեռնարկված գործողությունների արդյունքում։ ՄԱԿ-ը կարող էր լավագույն հարթակը լինել նման գագաթաժողովի անցկացման համար, քանի որ դա չի նշանակում ծառայություն մատուցել որոշակի երկրի։ Դա բոլորին ներգրավելու մասին է»,- ասել է Կուլեբան: