Saturday, 10 06 2023
Արցախից 15 բուժառու ուղեկցողների հետ տեղափոխվել է Հայաստան
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Դավթաշենի դպրոցներից մեկի բակում փորձել են սեռական բնույթի բռնի գործողություն կատարել 9-ամյա երեխայի նկատմամբ
ԶՊՄԿ-ի աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունել է իր մեղքը. կալանքը երկարաձգվեց․ Hetq
Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին
Հորդորում ենք ՀՀ ԱՆ գործունեությունը չներկայացնել բացասական քողի ներքո․ հայտարարություն
Ադրբեջանի ԶՈւ-ն Կախակնի հատվածում կիրառել է ականանետ․ ՀՀ ՊՆ
Փրկարարները և պարեկները հայտնաբերել են անտառում մոլորված 73-ամյա քաղաքացուն
23:45
Լավրովը զրուցել է Թուրքիայի նոր արտգործնախարար Ֆիդանի հետ
ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
Գայանե Հակոբյանը գրառում է կատարել
«Ծխախոտի տուփեր փոխելը ժամանակ է պահանջում, մարդիկ պետք է իմանան, թե ինչ խաղի կանոններ են գործելու հունվարի 1-ից հետո»․ Թունյան
Պուտինը հայտարարել Է Ուկրաինայի հակահարձակման մեկնարկի մասին
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ԱՆ փոխնախարարը հանդիպել է Երևանի ու մարզերի խոշոր ԲԿ-ների ներկայացուցիչների հետ
22:00
Նիդերլանդները Վրաստանի թիվ 1 ներդրողն է
Պաշտպանն առանձնացրել է ատելության խոսքի տարածումը և ծայրահեղ բևեռացումը
Պետք է ճիշտ աշխատել ՌԴ-ի հետ, հակառակ դեպքում հավիտենական պատանդ կլինենք
ԱՄՆ դեսպանը Սյունիքում քննարկել է անվտանգային իրավիճակը
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՊՆ
21:10
Բայրամովը և Հոգանը քննարկել են Հայաստանի հետ բանակցությունների ընթացքը
Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով Երևանը թուլացնում է ՌԴ-ի ձեռքերը
20:50
ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 2,1 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին
Տոյվո Կլաարը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Սոչիում կայացել է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը
Հայաստանում օգոստոսին կբացվի Արբիտրաժային կենտրոն
Գայանե Հակոբյանը ընդունել է մեղքը և դատապարտվել
Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է. ՀՀ վարչապետը՝ ՌԴ նախագահին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ կոչ են անում միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել ԼՂ

Ռուսական «Էնգելս» օդանավակայանի ուղղությամբ ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով կա 3 զոհ

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական անօդաչու թռչող սարքը, որը մոտեցել է Սարատովի մարզի «Էնգելս» ռազմական օդանավակայանին: Ըստ ՌԴ Պաշտպանության նախարարության՝ 3 զիծառայող զոհվել է: Այս մասին հաղորդում է «Интерфакс» գործակալությունը:

 «Դեկտեմբերի 26-ին Մոսկվայի ժամանակով մոտ 01:35-ին (Երևանի ժամանակով 02:35-ին), Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից ցածր բարձրության վրա խոցվել է ուկրաինական անօդաչու թռչող սարք, որը մոտենում էր Սարատովի մարզի «Էնգելս» ռազմական օդանավակայանին: Անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով օդանավակայանում գտնվող տեխնիկական անձնակազմի երեք ռուս զինծառայողներ մահացու վիրավորվել են: Ավիացիոն տեխնիկան չի տուժել», – հայտնել են ՌԴ ռազմական գերատեսչությունից:

Իր հերթին Սարատովի նահանգապետը հայտնել է, որ Էնգելս քաղաքի բնակելի թաղամասերում արտակարգ միջադեպեր տեղի չեն ունեցել, քաղաքից բնակիչների տարհանման կարիք չկա, քաղաքացիական ենթակառուցվածքները չեն տուժել։

BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ Կիևում ռուսական «Էնգելս» ռազմական օդանավակայանում տեղի ունեցած պայթյունները Ռուսաստանի գործողությունների հետևանքն են:

«Սա հետևանքն է այն ամենի, ինչ Ռուսաստանն անում է մեր հողում: Եթե ռուսաստանցիները կարծում էին, որ խորը թիկունքում պատերազմի հետ ոչ ոք չի առնչվի, սխալվում էին», – ասել է Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարության խոսնակ Յուրի Իգնատը:

Նա հավելել է, որ պայթյունների իրական հետևանքների մասին հնարավոր կլինի խոսել միայն մի քանի օրից, երբ հայտնվեն օդանավակայանի արբանյակային լուսանկարները:

Ըստ ականատեսների հաղորդումների՝ այս գիշեր Էնգելս քաղաքի օդանավակայանի մոտ պայթյուն կամ մի քանի պայթյուններ են տեղի ունեցել:

Ուկրաինական անօդաչուներն առաջին անգամ չէ, որ հարվածում են «Էնգելս» ռազմական օդանավակայանին: Դեկտեմբերի 5-ին ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Սարատովի և Ռյազանի «Էնգելս» և «Դյագիլևո» ռազմավարական ավիացիայի օդանավակայանների մերձակայքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի խոցման մասին։ Բեկորների ընկնելու և պայթյունի հետևանքով 3 ռուս զինծառայող զոհվել էր, 4-ը՝ վիրավորվել, 2 ինքնաթիռ վնասվել էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում