Monday, 13 05 2024
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները

Իլոն Մասկը խոստացել է առաջիկա 2 տարիներին չվաճառել Tesla-ի բաժնետոմսերը

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ չի նախատեսում վաճառել Tesla Inc-ի բաժնետոմսերը առաջիկա երկու տարիներին: Այդ մասին տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

Twitter Space-ում անցկացված աուդիո-կոնֆերանսի ժամանակ Մասկը, պատասխանելով ընկերության բաժնետեր Ռոս Հերբերի հարցին, ասել է, որ միանշանակ ոչ մի պարագայում չի վաճառի Tesla -ի բաժնետոմսերը հաջորդ և, ամենայն հավանականությամբ, դրան հաջորդող տարում:

Միլիարդատերն այս տարի արդեն գրեթե 40 մլրդ դոլարի բաժնետոմս է վաճառել իր մասնաբաժնից հիմնականում այն բանի համար, որպեսզի միջոցներ հայթայթի Twitter ընկերության ձեռքբերման գործարքն ավարտելու համար:

Նշվում է, որ մինչ այդ էլ Մասկը հայտարարել էր, որ չի պատրաստվում վաճառել Tesla-ի բաժնետոմսերը, սակայն չի կատարել իր խոստումը։ Վերջին խոշոր տրանշի մասին հայտնի Է դարձել դեկտեմբերի կեսերին, երբ Մասկը արժեթղթերի վաճառքից ստացավ 3,58 միլիարդ դոլար:

Ընկերությունում իր բաժինն ավելի կրճատելու մասին իր վերջին որոշումը Մասկը բացատրել է տնտեսության մեջ «վատթարագույն սցենարի» պատրաստվելու նպատակով դրամական միջոցներ հայթայթելու անհրաժեշտությամբ։ Մասկը նաև նշել է, որ դա արել է՝ հիմնվելով ամերիկյան տնտեսության վերջին երկու խոշոր ռեցեսիաների ընթացքում ձեռք բերված փորձի վրա։ Բացի այդ, Tesla-ի ղեկավարը հայտարարել է, որ պատրաստ է հավանություն տալ Tesla-ի բաժնետոմսերի հետգնմանը, եթե տնտեսության մեջ իրավիճակը հարթվի:

Հոկտեմբերին միլիարդատերը հայտնել էր, որ տնօրենների խորհրդում քննարկվել է 5-10 միլիարդ դոլար գումարով ընկերության բաժնետոմսերի հետգնման հարցը, սակայն դրա վերաբերյալ որոշում չի կայացվել։ Ի թիվս այլ բաների, Մասկը պատասխանել է իր հասցեին հնչած այն քննադատություններին, թե իբր ինքը բավականաչափ ուշադրություն չի դարձնում Tesla-ին՝ Twitter-ում իր ստանձնած պարտավորությունների պատճառով:

«Այդ ողջ ժամանակաշրջանում ես բաց չեմ թողել ոչ մի կարևոր նիստ Tesla-ում, այնպես որ ես ամենևին անհետ չեմ կորել»,- ասել է Մասկը՝ հավելելով, որ ավտոարտադրող ընկերության գործունեությունը շատ ավելի բարդ է, քան սոցիալական ցանցինը։

Tesla-ի բաժնետոմսերի արժեքը դեկտեմբերի 22-ին Նյու Յորքում կայացած լրացուցիչ սակարկություններում աճել է 1,1%-ով: Տարեսկզբից դրանց արժեքը նվազել է 64,4%-ով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում