Friday, 26 04 2024
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País

Ինչո՞ւ իրանական գազը ռուսականին այլընտրանք չենք դիտարկում. «Իրանից եկող խողովակաշարը ռուսական ունեցվածք է»

Հայաստանը լուրջ անելիքներ ունի էներգետիկ անվտանգության հարցում՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ այս տարի Ադրբեջանը մի քանի անգամ կտրել է Արցախի գազամատակարարումը։

Այս առնչությամբ, Ատոմակայանների շահագործման ԳՀԻ տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ նախագահին կից ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի անդամ և գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որբ խոսում ենք էներգետիկ անվտանգությունից, դա առաջին հերթին միջուկային էներգետիկան է. «Մենք հիմա ոչ գազամուղից, ոչ ջուր լինել-չլինելուց, ոչ երկաթգծից կախվածություն չունենք, քանի որ ունենք միջուկային էներգետիկա: Միջուկլային էներգետիկան, եթե անվտանգ ես օգտագործում, և էկոլոգիապես է ամենամաքուրը, և ամենաանկախն է, որովհետև եթե մենք օրինակ, մի 2 տարվա միջուկային վառելիք ենք բերում, երկու տարի մենք ոչ մեկից կախված չենք: Դրանով մենք ապահովում ենք մեր անվտանգությունը: Մենք այսօր ասում ենք, որ մեր երկրին էներգետիկ անվտանգությունը ապահոված կլինենք, եթե շարունակաբար ունենանք էներգոբլոկ: Այսօր ունենք էներգոբլոկ, շահագործենք այնքան, որքան կարելի է, թույլատրելի է, իսկ մինչ այդ պետք է ունենանք նոր էներգոբլոկ: Դա է էներգետիկ անվտանգությունը, որ երկիրդ անկախ որևէ պայմանից ապահովված լինի այնպիսի ռեսուրսներով, որ չի խախտվի քո էներգետիկ անվտանգությունը:

Մենք մի անգամ շատ լուրջ խախտեցինք մեր էներգետիկ անվտանգությունը. Դա 1990-ականներին էր, երբ մեր ատոմակայանը չէր աշխատում: Եթե ատոմակայանն աշխատեր, մենք 400-450 մեգավատտ հզորություն տայինք, մենք այսպիսի դրության մեջ չէինք ընկնի: Մենք ատոմակայանը շահագործեցինք, գազատարն էլ չպայթեցրին, որովհետև դրա իմաստը կորավ: Հիմա էլ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը ապահովված կլինենք, եթե մենք ունենանք միջուկային նոր էներգոբլոկ»,-հայտարարեց Վահրամ Պետրոսյանը:

Նա նկատեց, որ նախ գործող էներգոբլոկի շահագործման ժամկետը պետք է կերկարացվի 10-15 տարով, այսինքն 2026 թվականից պետք է տեղափոխվի առնվազն 2036 թվական, իսկ այդ ընթացքում պետք է կառուցել նոր էներգոբլոկ. «Շատ ակտիվ աշխատում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, որպեսզի ընտրվի նոր միջուկային էներգոբլոկ: Պետք է հասկանալ, թե ինչ էներգոբլոկ ենք ուզում, ինչ հզորությամբ, ֆինանսավորման ինչ աղբյուրներից և այլն: Երբ այդ հարցերը պարզ լինեն, պետք է ձեռնամուխ լինել էներգոբլոկի կառուցմանը, որի համար առնվազն 10 տարի պետք է»:
Մասնագետի ներկայացմամբ, քանի դեռ մեր ատոմակայանն աշխատում է, մեր երկրի էներգետիկ անվտանգությունն ապահովված է: Այս ատոմակայանը դեռ կշահագործվի մինչև 2036 թվականը:

Հարցին, թե ինչու իրանական գազը երբեք էլ չենք դիտարկել որպես այլընտրանք ռուսական գազին, և, ըստ էության, գազի աղբյուրները դիվերսիֆիկացված չեն, Վահրամ Պետրոսյանն արձագանքեց. «Նախ, իրանական գազը մերը չի, Իրանից եկող խողովակաշարը ռուսական ունեցվածք է: Մենք ընդամենը մի փոքր բաժնետեր ենք:

Իրանը գազ ունի ու շատ ունի, բայց Իրանն էլ է ատոմակայան կառուցում, կառուցել է և շարունակում է կառուցել: Ընդ որում, մեր ատոմակայանից երկու անգամ ավելի մեծ հզորությամբ: Հիմա էլ երկրորդ բլոկն է կառուցում: Կառուցում է, որովհետև դա էժան ու անվտանգ էլեկտրաէներգիա է, անկախ էներգիայի աղբյուր է և այլն: Իսկ մեր նման պետության համար դա օդ ու ջուր է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում