Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի առողջապահության նախարարությունը հրապարակել է «Հոգեկան առողջության գործողության պլան» խորագրով հետազոտության արդյունքները։
Պարզվել է, որ Թուրքիայում յուրաքանչյուր 5-ից մեկն ունի հոգեկան խնդիրներ, իսկ յուրաքանչյուր 10 երեխաներից 1-ն այդպիսի խնդիրներ ունի կլինիկական մակարդակով։ Թուրքիայի բնակչության 18 տոկոսը կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ ունենում է հոգեկան խնդիրներ, սակայն նման դեպքերում 6 հոգուց միայն 1-ն է դիմում բժիշկների օգնությանը։
Թուրքիայում 100,000 հոգուն միջին հաշվարկով բաժին է ընկնում 2.2 հոգեբան, այն դեպքում, երբ ԵՄ-ի անդամ 15 երկրներում այդ ցուցանիշը կազմում է 12.9 հոգեբան։ Բացի այդ, Թուրքիայում շիզոֆրենիայով տառապողների ավելի քան 95 տոկոսն ապրում է ընտանիքների հետ, մինչդեռ եվրոպական երկրներում այդ ցուցանիշը կազմում է 50 տոկոս։









































