Friday, 05 06 2026
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

Համակարգչային դասարան Orange-ից

Այսօր Երևանի թիվ 186 ֆրանսերեն թեքումով դպրոցում Orange-ի աջակցությամբ բացվեց գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական դասարան: Դասարանն ունի 10 համակարգիչ, տպիչ, պրոյեկտոր ու այլ տեխնիկա և զինված է Orange-ի Ֆլայբոքս երթուղիչով, որը կապահովի գերարագ մուտք դեպի համացանց:

640 աշակերտ ունեցող այս դպրոցի բոլոր դասարանների աշակերտները` սկսած երկրորդ դասարանից, կունենան դասաժամեր համակարգչային տեխնիկայով և աքսեսուարներով զինված դասասենյակում, որը կօգտագործվի տարբեր առարկաների և հատկապես ֆրանսերենի բարձրորակ ուսուցման համար:

« Ժամանակակից տեխնոլոգիաները զարգանում են անհավատալի արագությամբ, և մենք ցանկանում ենք, որ կրթության ոլորտը, մասնավորապես դպրոցները, անմասն չմնան այն հնարավորություններից, որ ընձեռում են տեղեկատվական տեխնոլոգիաները: Մեր ընկերության հիմնական բիզնես գործունեության մի կարևոր ոլորտն ինտերնետն է, և մենք գիտակցում ենք այս պատասխանատվությունը, որ կրում ենք տեղեկատվական հասարակության կառուցման գործում: Համակարգչային ուսուցման խրախուսումը մեր ընկերության կորպորատիվ պատասխանատվության քաղաքականության հիմնարար սկզբունքներից է, և ուրախ ենք իմանալ, որ դպրոցն այս համակարգչային սրահն օգտագործելու է ոչ միայն ինֆորմատիկայի դասերի, այլ նաև այլ առարկաների դասավանդման համար: Սա նաև մեր փոքրիկ ներդրումն է հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության պահպանմանն ու ուժեղացմանը», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Orange-ը խրախուսում է իր աշխատակիցների անմիջական մասնակցությունն ընկերության հասարակական ծրագրերում: Այս փիլիսոփայությամբ էլ Orange-ի աշխատակիցներն անձամբ կներգրավվեն համակարգչային դասարանի աշխատանքներին. յուրաքանչյուր ամիս մեկ անգամ Orange-ի` բարձր որակավորում ունեցող մասնագետները հատուկ համակարգչային վերապատրաստման դասընթացներ կանցկացնեն բոլոր ցանկացող աշակերտների համար:

Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 4,670,000 դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում