Sunday, 28 05 2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Սարդարապատի հուշահամալիր
Սարդարապատի հերոսամարտը անձնուրաց հերոսների ու վախկոտ դավաճանների ջրբաժան էր. Սերժ Սարգսյան
Սփյուռք եզրը օգտագործելով առաջ չենք գնա, պետք է հասցեական խոսել
Ղազախստանը կխստացնի վերահսկողությունը Ռուսաստան արտահանվող ապրանքների նկատմամբ
Մոտ ապագայում կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվել Բաքվի և Երևանի միջև. Ալիև
Արևմտյան աջակցություն հնարավոր է միայն, երբ Հայաստանը լքի ռուսական խորտակվող «Տիտանիկը»
ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը այցելել է Սարդարապատի հուշահամալիր ու ծաղիկներ խոնարհել
Եթե Տիգրանաշենը տան, ամբողջ Հայաստանի համար է խնդիր լինելու
Այսօր մենք կրկին ապրում ենք վճռորոշ ժամանակաշրջանում և կրկին ստիպված ենք պայքարել մեր լինելության համար. Արցախի նախագահ
Ոչ թե արյուն, այլ դատաստան. ինչի կարիք ունի հանրությունը
12:45
Իրանի պաշտպանության նախարարությունը նոր բալիստիկ հրթիռ է ներկայացրել
12:30
Ֆրանսիայում ցույցերը նոր թափ են առնում
12:15
Սեուլն Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը կքննարկի տեղում իրավիճակն ուսումնասիրելուց հետո
12:00
Մեծ Բրիտանիայում ուկրաինացի 20 օդաչուներ կսկսեն վերապատրաստվել F-16- երի վրա
11:45
«Քիշնևի գագաթնաժողովը մեզ հնարավորություն կտա աջակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին»․ Մակրոնը՝ Ալիևին
Ադրբեջանի դատարանը կալանավորման որոշում է կայացրել երկու հայ զինծառայողների նկատմամբ
Ստեփանակերտում գազի բալոնի պայթյունից փլուզվել է ավտոտնակի պատը. փլատակների տակից հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին
Պատմական հանգույցները հանգուցալուծելու պահը հիմա է. Նիկոլ Փաշինյան
Թուրքիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը
Որոշակի իրադարձությունների դադարեցումը կարող է ծանր հետևանքներ ունենալ ՀՀ տնտեսության համար
Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է
Ադրբեջանի առաջարկն, իհարկե, չի ընդունվի, դիմումն էլ, որ ներկայացրել են Եվրոպական դատարան, վստահ եմ` կմերժվի
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով
ՌԴ-ում բացի հասարակ զորակոչից՝ կլինի նաև ուրիշ դասի քաղաքացիների զորակոչ, որոնք առնչություն ունեն ռազմական ոլորտի հետ
09:45
Աֆղանստանում 2,3 միլիոն երեխա կանգնած է թերսնման վտանգի առաջ. ՄԱԿ
Ուղիղ. Առաջին Հանրապետության 105-ամյակը՝ Սարդարապատի հուշահամալիրում
09:15
Առաջիկա 5 տարիներին մոլորակի ջերմաստիճանը նոր ռեկորդներ կսահմանի. ՄԱԿ
Բացահայտում, որ անհրաժեշտ է Հայաստանի հանրությանը հաղորդուղիների թեմայով
00:00
Գերմանիայում ուկրաինացի զինվորականները սկսել են վարժանքները ամերիկյան «Abrams» տիպի տանկերի վրա
Ադրբեջանի քաղաքացին չի կարող քշել Ֆիզուլի և «պիկնիկի» նստել Վարանդայի ջրամբարի ափին

ԱՄՆ առաջնահերթություններն այլ են. Արցախին տրամադրվելիք օգնությունը կարող էր զրոյացվել, լավ է, որ պահպանվել է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։

-Պարոն Սարգսյան, ԱՄՆ 2023 ֆինանսական տարվա վերջնական հատկացումների օրինագիծը նախատեսում է 60 միլիոն դոլարի օգնություն Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախում ականազերծման համար։ Մինչդեռ Վրաստանին  նույն նախագծով Վաշինգտոնը կհատկացնի 132 մլն 025 հազար դոլար։ Այս տարբերությունն ինչի՞ մասին է խոսում։

Միանշանակ Վաշինգտոնի առաջնահերթությունների։ Շատ հստակ է, թե Վաշինգտոնը մեր տարածաշրջանում ինչպիսի քաղաքականություն է վարում և որոնք են նրա առաջնահերթությունները Հարավային Կովկասում։ Բնական է, որ առաջին հերթին հենց այդ հանգամանքով է պետք պայմանավորել ֆինանսական միջոցների տրամադրումը։

-Այսինքն՝ Վրաստանն ավելի կարևոր երկիր է ԱՄՆ-ի համար։

-Բնականաբար այո՛։ Ընդհանրապես պետք չէ գերագնահատել մեր նշանակությունը Վաշինգտոնի համար։ Վերջին ակտիվությունները, որ մենք տեսնում ենք հայ-ամերիկյան հարաբերություններում, բացարձակ չի նշանակում, որ Հայաստանը Վաշինգտոնի համար դարձել է տարածաշրջանային կարևորագույն առաջնահերթություն։ Պարզապես կան որոշ ուղղություններով շահերի ընդհանրություններ, դրա համար էլ այդ ակտիվությունը նկատելի է։

-Որոշումներ կայացնելու իմաստով ի՞նչ հանգամանքեր են էական դեր խաղում, տեղում լոբբիստների աշխատանքը, թե՞  կառավարության կամ գուցե կան այլ գործոններ։

-Իրականում առաջին հերթին Վաշինգտոնի առաջնահերթությունների խնդիրն է, թե ինչպիսին է  ուզում Վաշինգտոնը տեսնել Հայաստանին և ինչպիսին է տեսնում աջակցությունը, որը տրամադրվում է Հայաստանին՝ տարբեր ուղղությունների, ժողովրդավարության զարգացման տեսանկյունից։ Եվ երկրորդ՝ բնականաբար  մեր համայնքը, լոբբիստները փորձում են սրա վրա ազդել, որպեսզի Միացյալ Նահանգներից Հայաստանին առավել մեծ օգնություն տրամադրվի… բայց առաջին տեղում Միացյալ Նահանգների շահերն են և եթե այդ շահերը կան, ապա դրա վրա ոչինչ ազդել չի կարող։ Միացյալ Նահանգներն առաջ է մղելու իր շահերն՝ առանց նայելու նույնիսկ ամենահզոր լոբբիստների աշխատանքին։

-Արցախի համար 2 միլիոնը շատ փոքր թիվ չէ՞։

Իհարկե փոքր ցուցանիշ է, բայց  ես կարծում եմ, որ  կարևոր է, որ այդ ցուցանիշը դեռևս կա ու պահպանվել է։ Այսինքն՝ կարող էր ընդհանրապես չլինել, զրոյականացվեր, մանավանդ այդ զրոյականացման փորձերն արվում են Ադրբեջանի կողմից, Միացյալ Նահանգներում տարբեր խաղացողների կողմից։

-Պետությունն, իշխանություններն այստեղ անելիք ունեի՞ն։

-Իշխանությունը բնականաբար կարող էր առավել ակտիվ աշխատել Վաշինգտոնի հետ՝ ներկայացնելով առաջնահերթությունները, Արցախի կարևորությունը և եթե այդպիսի աշխատանք չի տարվել, Արցախի կարևորությունը Հայաստանի համար չի ներկայացվել, բնական է, որ Վաշինգտոնի վերաբերմունքն էլ այդպիսին պետք է լիներ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում