Sunday, 21 06 2026
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները

«ՀՖՖ-ն պատերազմ է հայտարարել ️«Փյունիկին». Արթուր Սողոմոնյան

Հայաստանի չեմպիոն ️«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը պատասխանել է դեկտեմբերի 19-ի ՀՖՖ-ի հայտարարությանը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Սողոմոնյանը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում անդրադարձել էր ՀՖՖ գործունեությանը, անվստահություն էր հայտնել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին և պահանջել էր նրա հրաժարականը։

«Եթե ՀՖՖ-ն ապացուցի, որ իմ բերած փաստերում, բարձրաձայնած խնդիրներում սխալվում եմ, առանց դատական հայցի էլ ներողություն կխնդրեմ: Ինձ այս ամենը չի վախեցնում, հակառակը, ապացուցում է, որ ես ճիշտ եմ իմ պնդումներում: Ֆեդերացիայի նախագահի պաշտոնին չեմ հավակնում, զուտ ցանկանում եմ, որ իմ կարծիքը լսեն ու հարգեն:

Երբ գործ ես ունենում պրոֆեսիոնալ մարդկանց հետ, բարձրաձայնած խնդիրներին պատասխանում են փաստերով և փաստարկներ են առաջ բերում, իսկ երբ գործ ես ունենում ոչ պրոֆեսիոնալների հետ, դժգոհություններին կամ բարձրաձայնած խնդիրներին ի պատասխան սկսում են քեզ վիրավորել, սպառնալ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գնում է երկրորդ ճանապարհով: Սկզբում սկսեցին ինձ վիրավորել, ապա դատարկ սպառնալիքներ հնչեցնել իմ հասցեին: Նրանց որդեգրած այս քաղաքականությունը այն բանի ապացույցն է, որ ինչի մասին ես խոսել եմ, ինչ խնդիրներ ներկայացրել եմ, հաստատվում է:

Դեռևս որեւէ փաստ, տրամաբանություն չեմ տեսնում նրանց հայտարարություններում: Նրանք ինձ սպառնում են՝ քրեական գործ հարուցելով, փորձում են դատարանի միջոցով հասնել իմ հրապարակային ներողությանը, ինչն ինձ համար շատ անհասկանալի է: Եթե սխալ լինեմ, մեծ սիրով ներողություն կխնդրեմ:

Ես ծախսում եմ իմ գումարները, եկել եմ հայկական ֆուտբոլ՝ այն զարգացնելու ցանկությամբ: Եթե նրանք ինձ ապացուցեն, որ իմ բերած փաստերում, բարձրաձայնած խնդիրներում սխալվում եմ, առանց դատական հայցի էլ ներողություն կխնդրեմ. նույնիսկ ուրախ կլինեմ, եթե ես սխալվեմ:

Ինչ վերաբերում է նրանց գործ հարուցելու սպառնալիքին, ինձ համար իսկապես անհասկանալի է: Նրանք սպառնում են մի մարդու, որը նրանց վստահության քվե է տվել ֆեդերացիան ժամանակավոր ղեկավարելու համար: Ուղղակի աբսուրդ է: Սպառնալիքների փոխարեն ավել լավ կլիներ ինձ հետ խոսեին փաստարկներով. ասեին՝ այս ինչ հարցում համամիտ չենք, մյուս հարցում համակարծիք ենք, կաշխատենք, կշտկենք իրավիճակը: Այսպիսի երկխոսություն դեռեւս մեր եւ ֆեդերացիայի միջեւ չկա:

Ես ավելի եմ համոզվում, որ մենք ճիշտ ենք՝ պահանջելով Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը: Մենք դա կանենք նաև ֆեդերացիայի ժողովում և մեծ հույս ունեմ, որ մեր ձայնը լսելի կլինի նաև ֆեդերացիայի մյուս անդամների կողմից:

Երբ Հայաստանի առաջնությունը լքեց չորս մարզային թիմ, նրանք հայտարարեցին, որ հեռանում են ՀՖՖ ղեկավարության հետ աշխատանքից դժգոհ լինելու պատճառով: Այդ ժամանակ նրանց որևէ մեկը չաջակցեց, այդ թվում՝ «Փյունիկը»: Մենք միայն հայտարարություն տարածեցինք, որ ափսոսում ենք նրանց հեռանալու կապակցությամբ:

Հիմա եմ հասկանում եմ, որ պետք է ավելի մեծ աջակցություն ցուցաբերեինք այդ ակումբներին: Այժմ էլ մենք ենք կանգնած այդպիսի փաստի առաջ, քանի որ դժգոհ ենք ֆեդերացիայի ղեկավարության գործունեությունից:

Արմեն Մելիքբեկյանի ղեկավարության արդյունքում 4 մեծ ակումբ հեռացավ: Այժմ ՀՖՖ-ն պատերազմ է հայտարարել «Փյունիկին»: Շուտով կլինի ՀՖՖ գործկոմի ընտրությունը և Արմեն Մելիքբեկյանն ամեն ինչ կանի, որպեսզի թույլ չտան մեր ներկայացուցիչի ընտրությունը գործկոմի կազմում։ Իմ տեղեկություններով ՝ հիմա արդեն ակտիվ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ։

Մենք նրանց վստահության քվե էինք տվել, իսկ այժմ բարձրաձայն հայտարարում եմ, որ վստահության քվե այլևս չենք տալիս: Ես իմ հարցազրույցում դեռ ամեն ինչ չեմ ներկայացրել և մանրամասնել: Հարկ եղած դեպքում ավելի կմանրամասնեմ՝ որպես ակումբի սեփականատեր»,- ասել է Սողոմոնյանը News․am -ին տված հարցազրույցում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում