
Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ մի խումբ աշխատակիցների հանձնել է պետական պարգևներ:
Մարտական ծառայության մեդալով պարգևատրվել են ԱԱԾ դեպարտամենտի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արտակ Բադալյանը, ԱԱԾ դեպարտամենտի բաժանմունքի պետ, մայոր Արթուր Ստեփանյանը, ԱԱԾ քննչական դեպարտամենտի հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ, մայոր Արման Երիցյանը, Պետական պահպանության ծառայության թիկնապահ, ավագ լեյտենանտ Պավել Բադասյանը:
Հայրենիքի անվտանգության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են՝ ԱԱԾ դեպարտամենտի պետի տեղակալ, գնդապետ Արմեն Արզումանյանը, ԱԱԾ դեպարտամենտի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Գեւորգյանը, ԱԱԾ դեպարտամենտի բաժնի պետ, գնդապետ Արա Մխիթարյանը, ԱԱԾ քննչական դեպարտամենտի բաժնի պետ, փոխգնդապետ Արմեն Ասատրյանը, Պետական պահպանության ծառայության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Վահան Վարդանյանը։
Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով է պարգևատրվել ԱԱԾ պետական պահպանության ծառայության կրտսեր տեսուչ-հերթապահ, ենթասպա Հասմիկ Դեղոյանը։
Իրավագիտության զարգացման, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար ԱԱԾ տնօրենի խորհրդական Վահե Ենգիբարյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում։
ԱԱԾ օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ, գնդապետ Կարեն Ղարիբյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սանամյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: