
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մեկնաբանել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա վերաբերյալ ՀԱՊԿ դիրքորոշումը։
Ըստ Զասի՝ ՀԱՊԿ-ը ելնում է նրանից, որ Լաչինի միջանցքի հարցի լուծումը, որը միջազգային մակարդակով բարձրացնում է Երևանը, գտնվում է նրա պատասխանատվության գոտուց դուրս. հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Նման դիմումներ (Հայաստանի կողմից) չեն եղել, մենք ելնում ենք նրանից, որ դա դուրս է ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց», – ասել է Զասը։