
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Արգենտինայի հավաքականն արժանի էր աշխարհի 2022 թվականի առաջնությունում հաղթելու։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Երկրորդ խաղակեսը դիտեցի այն պահից, երբ հաշիվն արդեն 2-2 էր։ Դիտեցի նաև լրացուցիչ ժամանակը։ Հետո, իհարկե, չկարողացա չզանգել Արգենտինայի նախագահին՝ նրան շնորհավորելու համար»,- ասել է Պուտինը՝ Բելառուս կատարած այցին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով ֆուտբոլային հարցին։
Հիշեցնենք, որ Մունդիալի եզրափակչում Արգենտինայի հավաքականը Ֆրանսիայի ընտրանուն հաղթել էր 11 մետրանոց հարվածաշարով։