Wednesday, 22 03 2023
Մոլորված զինծառայողը հայտնաբերվել է․ ՀՀ ՊՆ
Ովքե՞ր են ՀՀ ղեկավարին վերագրել ՀՀ սուվերեն տարածքից զիջում թշնամուն, եթե ոչ՝ կոլաբորացիոնիստները. Վահագն Ալեքսանյան
Մեծ վթար Գյումրիի «Հայուհու» արձանի մոտ․ կան զոհեր
Նոյեմբերյանի բենզալցակայաններից մեկում երիտասարդը հայհոյել է ու փորձել է պայթեցնել նռնակը
«Վարդաշեն» ՔԿՀ-ում արգելված իրեր են հայտնաբերվել
Տարադրամի փոխարժեք – Մարտ 22, 2023
ՃՏՊ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին․ կա տուժած
10:35
Եղանակը աշխարհում – Մարտ 22, 2023
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Հեղուկ գազի գինը – Մարտ 22, 2023
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 22, 2023
10:15
Նավթի գներն աճել են. 21-03-23
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը
Նոյեմբերի 9-ի պայմանագրի «շնորհիվ» մեր հայրենիքն են հանձնել՝ հույս ունենալով գոնե անվտանգություն ունենալ, այսօր դա էլ «կիսատ-պռատ» է
ՄԻՊ թեկնածուն՝ անակնկալ. մանրամասներ փակ հանդիպումից. «Ժողովուրդ»
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Պետք է համբերեք․ «Հրապարակ»
Եթե Երևանի ավագանին երկու շաբաթվա ընթացքում իր կազմից քաղաքապետ չընտրի, կլինեն արտահերթ ընտրություններ
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը
ՀԷՑ-ից հոսանքազրկումների մասին են հայտնում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերությունների կարգավորման փորձերը
Ինչ է ասել Բլինքենը՝ լսելով Ալիևի հորինվածքը
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին

ԵՊՀ գիտխորհուրդը ներկայացրել է Ռադիոֆիզիկայի ու Ֆիզիկայի ֆակուլտետների միավորման նախագիծը

Այսօր ԵՊՀ գիտական խորհուրդը որոշեց Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնել Ռադիոֆիզիկայի ու Ֆիզիկայի ֆակուլտետների միավորման ու դրա արդյունքում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտ ստեղծելու վերաբերյալ նախագիծը: Այս մասին հայտնում է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

«Ըստ ներկայացված նախագծի՝ ստեղծվող ինստիտուտում գործելու է գիտահետազոտական մեկ ինստիտուտ, իսկ կրթական ծրագրերն ամբողջությամբ վերանայվելու են՝ դրանք դարձնելով առավել արդիական, ճկուն և ներկայիս ու ապագա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ լուծումներ առաջարկող:

Ֆակուլտետները միավորելու ու նոր ստորաբաժանում ստեղծելու որոշումը երկարատև քննարկումների ու բազմապիսի վերլուծությունների արդյունք է: Երկու ֆակուլտետներում այժմ գործող կրթական 8 ծրագրերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց միջև առկա են հստակ կապ ու համագործակցային լայն հնարավորություններ, սակայն միասնական հարթակի բացակայության պատճառով դրանք բավարար կերպով չեն օգտագործվում:

Վերակազմակերպման արդյունքում մենք ակնկալում ենք ունենալ այդ հարթակը և նպաստել, որ այս ոլորտում բազմաթիվ տարիների ընթացքում գեներացված գիտական միտքը, հետազոտական ավանդույթներն ու մշակույթը ներառվեն կրթական ծրագրերում՝ հենց լսարանում հասանելի դառնալով ուսանողներին և խթանելով նրանց ներգրավվածությունը գիտահետազոտական աշխատանքներին։

Մեր համոզմամբ կրթական ծրագրերը պետք է լինեն ճկուն և ուսանողակենտրոն, ուստի կրթական նոր ծրագրերի առարկայացանկը պետք է համապատասխանեցվի միջազգային չափորոշիչներին, իսկ դասընթացների կրեդիտները ճանաչելի լինեն արտասահմանյան բուհերի կողմից՝ հնարավորություն տալով ուսանողներին մասնակցելու շարժունության տարբեր ծրագրերի՝ առանց արհեստական խոչընդոտների:

Նախատեսվում է, որ նոր ստորաբաժանման առաջին և երկրորդ կուրսերի կրթական նոր ծրագրերում կներառվեն առավել նույնական առարկաներ՝ թույլ տալով ուսանողներին բարձր կուրսերում իրենց հետաքրքրությունների շրջանակում ընտրելու մասնագիտացում: Ուսուցման այս մոդելով հնարավորություն կտրվի պահպանելու մասնագիտացումներ, որոնք ունեն ռազմավարական նշանակություն մեր երկրի համար, սակայն ոչ բավարար հետաքրքրություն դիմորդների շրջանում:

Բացի դրանից՝ նախատեսվող փոփոխություններով մենք կկարողանանք առավել արդյունավետ օգտագործել ֆիզիկական տարածքը՝ ստեղծելով գիտահետազոտական նոր լաբորատորիաներ ու կենտրոններ:

Հատկանշական է, որ որդեգրած այս փիլիսոփայությունը կարող է ֆակուլտետի ու մասնագիտության ընտրության հարցում որոշիչ դեր խաղալ դիմորդների համար և դառնալ առավելություն ՀՀ-ում գործող կրթական մյուս ծրագրերի նկատմամբ»,-գրել է ռեկտորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում