
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի մեկօրյա աշխատանքային այցով ժամանել է Մինսկ, որտեղ բանակցություններ կվարի իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
Լուկաշենկոն անձամբ է դիմավորել Պուտինին օդանավակայանում։ Դիմավորողների թվում է եղել Բելառուսի նախագահի կրտսեր որդին՝ Նիկոլայը։
Նախատեսված են բանակցություններ նեղ և ընդլայնված կազմերով, որոնց կմասնակցեն պետությունների ղեկավարները, երկու երկրների կառավարությունների անդամները, նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարները։ Այս ձևաչափով կողմերը մանրամասն կքննարկեն բելառուսա-ռուսական ինտեգրման առավել արդիական հարցերի ողջ շրջանակը։