Monday, 13 05 2024
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Բլոկադան՝ սովի մատնելու նպատակով պատերազմի գործիք է.  դա միջազգային հանցագործություն է

Արդեն ինը օր է՝ Ադրբեջանի այսպես կոչված «էկոակտիվիստները» շարունակում են թակ պահել Լաչինի միջանցքը։ Տեսակետ կա, որ մենք իրավական լուրջ հիմքեր ունենք՝ վիճարկելու Արցախի բնական պաշարների նկատմամբ Ադրբեջանի հավակնությունները։ Որքանո՞վ է հնարավոր, որ միջազգային արբիտրաժային դատարանը ճանաչի Արցախի (ներառյալ օկուպացված) տարածքի բնական հարստությունների նկատմամբ նրա ժողովրդի սեփականության իրավունքը։

Այս առնչությամբ՝ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ եթե այդպիսի հարց է ծագում, ապա պետք է նաև նշվի, թե որ փաստաթղթի հիման վրա են փորձում դա վիճարկել և որ դատարանում. «Ես այստեղ խնդիրը դիտարկում եմ երկու՝ մարդու իրավունքների կոնտեքստում և Մալթայի իրավունքի կոնտեքստում: Երկուսն էլ կարգավորվում են: Առաջինի առումով բազում խնդիրներ կան, որոնց մասին նշվել է, իսկ երկրորդը բլոկադան է՝ սովի մատնելու նպատակով: Վերջինս արգելված արարք է, այն համարում են պատերազմի գործիք և միջազգային հանցագործություն: Իսկ արբիտրաժային դատարան պետք է սեփականատերերը դիմեն՝ վիճարկելով, որ իրենց իրավունքներին միջամտություն է եղել: Բայց այնտեղ բազում-բազում խնդիրներ կան, պետք է հետազոտել, ավելի կոնկրետացնել»,-ասաց նա:

Արա Ղազարյանը նկատեց, որ արբիտրաժային դատարանն արագ է քննում գործերը. «Տեսեք, կա նախաձեռնություն, որ օկուպացված տարածքներում, որտեղ մնացել են գույքեր, որոշ մարդիկ միջազգային արբիտրաժ են դիմում: Ես էլ ներկայացրել եմ մի քանի դիմում Եվրոպական դատարան, հնարավոր է՝ վերցնենք Եվրոպական դատարանից և ներկայացնենք արբիտրաժային դատարան, որն ավելի արագ է քննում գործերը»:

Հարցին, թե արդյոք այդ երկու ուղղություններով տարվում են աշխատանքներ, միջազգային իրավունքի մասնագետը պատասխանեց. «Դե սա նոր իրավիճակ է, որի մեկնարկը Հայաստանը տվել է Եվրոպական դատարանում, Հաագայի դատարանում, բայց միայն այդ դատարանների համապատասխան գործիքներով: Մալթայի իրավունքի տեսանկյունից սա դեռ տեսական մակարդում է այն իմաստով, որ Ադրբեջանը տանում է այն ուղղությամբ, որ ինքը ներքին կոնֆլիկտ ունի և ռազմական ուժով փորձում է դա հաղթահարել: Սա Ադրբեջանի մոտեցումն է: Եթե  դա այդպես է, նշանակում է բլոկադան համարվում է պատերազմի գործիք, որը միջազգային հանցագործություն է, անկախ նրանից՝ մասնավոր անձինք են, թե ոչ: Դա միջազգային նորմերով արգելված արարք է: Այդ իմաստով արդեն պետք է բարձրաձայնել, բայց քանի որ Եվրոպական դատարանում արդեն վարույթ կա, և Ադրբեջանը այսօր պետք է պատասխան տա այդ դատարանի հարցերին, դեռ ձգձգում են: Որքան խորանա բլոկադայի վիճակը, այնքան ավելի վստահորեն կարելի է ասել, որ դա որպես պատերազմի գործիք է օգտագործվում»:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում