Սեպտեմբերի 1-ին կայացած Բրազիլիայի առաջնության հերթական տուրում «Ֆլամենգո»-ն 2:3 հաշվով զիջեց «Ավայ»-ին:
«Ֆլամենգո»-ի կազմում երկու գոլն էլ գրանցվեց թիմի ավագ Ռոնալդինյոյի հաշվին: Աշխարհի նախկին լավագույն ֆուտբոլիստի խփած առաջին գնդակը ևս հայտնվեց համաշխարհային մարզական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում. Ռոնալդինյոն անկյունային հարվածով չափազանց գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ:








































