Friday, 26 04 2024
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայ-ամերիկյան ամուր հարաբերության առարկայական ճանապարհը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Երևանում հրաժեշտի հանդիպումներ է ունենում Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ, իսկ այդ ընթացքում, ԱՄՆ Սենատը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում դեկտեմբերի 13-ին հաստատեց Քրիստինա Քվինի թեկնածությունը: Մոտ ապագայում նոր դեսպանը թերևս կժամանի Հայաստան, իսկ Լին Թրեյսին իր դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հայաստանից ոչ այնքան հեռու, ընդ որում թե աշխարհագրական, թե քաղաքական իմաստով՝ Ռուսաստանում: Եվ սա իհարկե առանձին անդրադարձի առարկա է, որը դիտարկել եմ նախորդ մեկնաբանություններում և անկասկած կպահեմ ուշադրության կենտրոնում ապագայում: վերադառնալով Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանին, կրկնեմ ամիսներ առաջ՝ նրա թեկնածության առաջադրումից հետո բարձրաձայնած կարծիք-գնահատականս:

Քրիստինա Քվինը փորձառու, բազմամյա աշխատանքային կենսագրությամբ դիվանագետ է, որը «մասնագիտացած» է տնտեսական դիվանագիտության, կամ տնտեսական հարցերի շուրջ աշխատանքի ուղղությամբ: Նա տարիներ շարունակ եղել է տարբեր տնտեսական առաքելությունների համար պատասխանատու դիվանագետ, որի նշանակումը Հայաստանում վկայում է թերևս այն մասին, որ ԱՄՆ քաղաքականության մեջ առաջնային պլան կարող է գալ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը: Իսկ դա կարող է լինել ողջունելի, ու ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի համար տնտեսությունն ու տնտեսական զարգացման, արդիականացման խնդիրը առանցքային է բոլոր, այդ թվում ազգային անվտանգության առումով: Տնտեսական զարգացումը պաշտպանունակության, անվտանգության հիմքն է, արտաքին ինքնիշխան քաղաքականության ու դիվանագիտության անկյունաքարարեից մեկը:

Բայց, տնտեսական բաղադրիչի առանցքայնությամբ դիվանագիտության հեռանկարը կարևոր է նաև հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունը հռչակագրային, տեղ-տեղ անգամ պարզապես միֆականացվածության կամ բաժակաճառային բնույթից առարկայական երկխոսության ամուր դաշտ բերելու համար, երբ հայ-ամերիկյան երկխոսության հիմքում կլինի այն, ինչ գործնականում ցանկացած միջպետական հարաբերության ամուր հիմքն է՝ տնտեսական փոխշահեկան օրակարգի գոյությունը: Սա ինքնին ահռելի աշխատանք ենթադրող գործընթաց է, որտեղ իհարկե կարող են լինել բազմաթիվ խութեր, մարտահրավերներ, սակայն հայ-ամերիկյան հարաբերության ռազմավարական հեռանկարը կայուն և փոխշահավետ լինել կարող է միայն այդ, թեկուզ փշոտ ու փոշոտ, սակայն իրապես առարկայական ճանապարհը անցնելու պարագայում, երբ այդ հարաբերությունը կկառուցվի իրապես կոփված երկուստեք շահերի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում