ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ կոչ է արել միջազգային հանրությանն ավելի մեծ ճնշումներ գործադրել Սիրիայի իշխանությունների և անձամբ նախագահ Բաշար Ալ-Ասադի դեմ` նպատակ ունենալով ստիպել նրան հրաժարական տալ: Այս մասին գրում է BBC-ն: Քլինթոնն ասել է, որ անհրաժեշտ է նոր պատժամիջոցներ սահմանել Սիրիայի նավթարդյունաբերության նկատմամբ:
Այս հարցն այսօր բարձրացվելու է Եվրամիության ֆինանսների նախարարների նիստի ժամանակ, որը կայանալու է Լեհաստանում: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Երեկ Սիրիայում կրկին անկայուն է եղել: Սպանվածների թիվը, ըստ ռադիոկայանի, հասնում է 5-ի:









































