Monday, 22 06 2026
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում

Մունդիալ-2022․ Ուշագրավ փաստեր Մեսի-Մբապե դիմակայության վերաբերյալ

Ո՞վ կճանաչվի աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ և ռմբարկու։ Վաղը կայանալիք Ֆրանսիա-Արգենտինա եզրափակիչ հանդիպմանն ընդառաջ ֆուտբոլային աշխարհում լավագույնի կոչման երկու գլխավոր թեկնածու է դիտարկվում։ Խոսքը ՊՍԺ-ը ներկայացնող Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսիի և Ֆրանսիայի հավաքականի առանցքային խաղացող Կիլիան Մբապեի մասին է։ Այս ֆուտբոլիստները խփած 5-ական գնդակով գլխավորում են Մունդիալի ռմբարկուների ցուցակը։ Նշենք, սակայն Մեսին այդ 5 գոլերից 3-ը խփել է 11 մետրանոցներից։ Նշենք նաև, որ 6 հանդիպումներում մրցավարները միանգամից չորս 11 մետրանոց են նշանակել հօգուտ Արգենտինայի։ Ի դեպ, բոլոր հարվածներին մոտեցել է Մեսին։ Վերջինս վրիպել է խմբային փուլի 3-րդ տուրի Լեհաստանի դեմ խաղում նշանակված մեղմ ասած կասկածելի 11 մետրանոցից։ Մինչ օրս ֆուտբոլային հասարակությունը խոսում է նաև կիսաեզրափակչում Խորվաթիայի դարպասին նշանակված կասկածելի 11 մետրանոցից, որն իրացնելով Մեսին բեկեց դիմակայության ընթացքը։ Փաստորեն, եթե բոլոր 11 մետրանոցները Մեսին իրացներ, ապա այսօր առաջինը կլիներ ռմբարկուների հաշվարկում։

Նշենք, որ Կիլիան Մբապեն բոլոր գնդակները խփել է խաղային իրավիճակներից։ Ավելին 6 հանդիպումների ընթացքում մրցավարները գեթ մեկ 11 մետրանոց չեն նշանակել Ֆրանսիայի օգտին։ Կհաջողվի՞ Մեսիին այսպես ասած պենալներ խփելով դառնալ լավագույնը Մունդիալում։ «Կարծում եմ պարզ է, որ դժվար եզրափակիչ է լինելու: Լեո Մեսի, արգենտինացիներով լի մարզադաշտ: Բայց մենք թիմ ու մարզիչ ունենք նման խաղերի համար։ Ունենք Կիլիան Մբապեի պես հարձակվող, որը իր ետևից կարող է տանել խաղընկերներին։ Կարող եք վստահել մեզ, մենք պատրաստ կլինենք ու լավ մարզավիճակում կլինենք։ Մեզ շատ լավ հանդիպում է սպասվում։ Արգենտինան բարդ մրցակից է, նրանք հիանալի աշխատանք են կատարել։ Լեոն հիանալի գործեց կիսաեզրափակիչում։ Զգում ենք, որ նա լավ մարզավիճակում է։ Մեզնից է կախված, թե որքան լավ կպատրաստվենք այս հանդիպմանը»,- ասել է Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Անտուան Գրիզմանը։

Ի դեպ, Մեսին երեկ բաց է թողել հավաքականի մարզումը։ Խորվաթիայի դեմ խաղում Մեսին ձախ ոտքի ծնկատակի ջլի հետ կապված խնդիրներ ուներ, բայց խաղից հետո կայացած հարցազրույցի ժամանակ նշել էր, որ ամեն ինչ կարգին է։ Առայժմ Արգենտինայի առաջատարի առողջական վիճակի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան, բայց ակնկալվում է, որ նա կմասնակցի մրցաշարի վճռական խաղին։ Հիշեցնենք, որ Մեսին ավելի վաղ հայտարարել էր, որ Ֆրանսիայի դեմ հանդիպումը իր համար վերջինն է լինելու աշխարհի առաջնություններում։ «Մեսիի հետ նույն թիմում խաղալն ինձ ավելի ուժեղ դարձրեց: Երբ Լեոն խնդրեց սելֆի անել իր հետ, դա ինձ համար մեծ հպարտություն էր։ Այդ լուսանկարն այժմ իմ տանն է։ Մեսին երկիրը ներկայացնում է որպես հերոս։ Մարդիկ ավելի շատ են հարգում Մեսիին, քան մեր պետության նախագահին. Մարդիկ 24 ժամ տանը կմնային, եթե Մեսին խնդրեր։ Լեոն լավ տղա է, հոյակապ մարդ: Նա մեծամիտ ու եսասեր չէ։ Աշխարհում բոլորը նրան ճանաչում են»,- ասել է Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը։

Ի տարբերութուն Մեսիի՝ Մբապեն արդեն փայլել է աշխարհի առաջնության եզրափակչում։ 19 տարեկան հասակում Մբապեն նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը եզրափակիչ մրցավեճում դարձել էր գոլի հեղինակ։ Ընդհանուր առմամբ Մբապեն 2018 թվականի աշխարհի առաջնությունում խփելով 4 գնդակ դարձել էր մրցաշարի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Ֆրանսիանյում սպասում են, որ իրենց թիմի առաջատարն այս անգամ կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։ Կարծում ենք պարզ է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի ընտրության հարցում վճռորոշ է լինելու վաղը կայանալիք եզրափակիչ հանդիպումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում