Sunday, 28 05 2023
12:30
Ֆրանսիայում ցույցերը նոր թափ են առնում
12:15
Սեուլն Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը կքննարկի տեղում իրավիճակն ուսումնասիրելուց հետո
12:00
Մեծ Բրիտանիայում ուկրաինացի 20 օդաչուներ կսկսեն վերապատրաստվել F-16- երի վրա
11:45
«Քիշնևի գագաթնաժողովը մեզ հնարավորություն կտա աջակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին»․ Մակրոնը՝ Ալիևին
Ադրբեջանի դատարանը կալանավորման որոշում է կայացրել երկու հայ զինծառայողների նկատմամբ
Ստեփանակերտում գազի բալոնի պայթյունից փլուզվել է ավտոտնակի պատը. փլատակների տակից հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին
Պատմական հանգույցները հանգուցալուծելու պահը հիմա է. Նիկոլ Փաշինյան
Թուրքիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը
Որոշակի իրադարձությունների դադարեցումը կարող է ծանր հետևանքներ ունենալ ՀՀ տնտեսության համար
Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է
Ադրբեջանի առաջարկն, իհարկե, չի ընդունվի, դիմումն էլ, որ ներկայացրել են Եվրոպական դատարան, վստահ եմ` կմերժվի
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով
ՌԴ-ում բացի հասարակ զորակոչից՝ կլինի նաև ուրիշ դասի քաղաքացիների զորակոչ, որոնք առնչություն ունեն ռազմական ոլորտի հետ
09:45
Աֆղանստանում 2,3 միլիոն երեխա կանգնած է թերսնման վտանգի առաջ. ՄԱԿ
Ուղիղ. Առաջին Հանրապետության 105-ամյակը՝ Սարդարապատի հուշահամալիրում
09:15
Առաջիկա 5 տարիներին մոլորակի ջերմաստիճանը նոր ռեկորդներ կսահմանի. ՄԱԿ
Բացահայտում, որ անհրաժեշտ է Հայաստանի հանրությանը հաղորդուղիների թեմայով
00:00
Գերմանիայում ուկրաինացի զինվորականները սկսել են վարժանքները ամերիկյան «Abrams» տիպի տանկերի վրա
Ադրբեջանի քաղաքացին չի կարող քշել Ֆիզուլի և «պիկնիկի» նստել Վարանդայի ջրամբարի ափին
«Նրանց մեծագույն առաքելությունը խանութներում գաղտնագողի ու վախվորած լուսանկարելն ու դրանք հրապարակելն է»․ Արցախի պետնախարար
Ստեփանակերտում գազի բալոնի պայթյունը 34-ամյա բնակչի մահվան պատճառ է դարձել
Երկու հայ զինծառայողի ապօրինի առևանգումը պարտավորություններից շեղվելու փորձ է․ ՀՀ ԱԳՆ
Վթարի ենթարկված պատանի ըմբիշներին խիստ անհրաժեշտ է արյուն
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Աճառյան փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է
Չավուշօղլուն մեղադրել է Քըլըչդարօղլուին Հայաստանին և Արևմուտքին հաճոյանալու փորձի մեջ
Արցախը Հայաստան է՝ վաստակված արյունով․ նրա ճակատագիրը պետք է որոշի ամբողջ հայ ազգը
Արայիկ Հարությունյանի որոշումը տրամաբանական է թվում, հիմա ավելի քան երբևէ պետք է Արցախից հնչող հայտարարությունների կոռեկտությանը հետևել. Օսիպյան
21:30
Հարավային Կորեայում ուղևորատար օդանավի դուռը բացվել է թռիչքի ժամանակ
Սոցցանցերը ագրեսիվ միջակությանը բերեցին առաջին պլան

ԱՄՆ-ն արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ Է կիրառել Մերձավոր Արևելքում ծովային զորավարժությունների ժամանակ

ԱՄՆ-ի զինվորականներն ավարտել են Digital Horizon ծովային զորավարժությունները Մերձավոր Արևելքում: Դրանց ընթացքում ամերիկացիները գործարկել են տվյալ տարածաշրջանի համար աննախադեպ մասշտաբներով անօդաչու համակարգեր և արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ:

Այս մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից: «Նախկինում մենք շատ էինք աշխատում արհեստական ինտելեկտով, մենք աշխատում էինք պատկերների ճանաչման, նորմերից շեղված վարքագծի հայտնաբերման, գործողությունների կառավարման և համակարգման ժամանակ արհեստական ինտելեկտի օգտագործման վրա, սակայն այդ ամենն անում էինք առանձին-առանձին: Digital Horizon-ի ընթացքում մենք առաջին անգամ համատեղել ենք այդ բոլոր բաղադրիչները», – հայտարարել Է զորավարժությունն իրականացնող Task Force 59 ստորաբաժանման ղեկավար կապիտան Մայքլ Բրասերը։

«Այս ամենն օգնում է օպերատորին արագ որոշումներ ընդունել և արդյունավետ կերպով օգտագործել արհեստական ինտելեկտը՝ իմաստ հաղորդելով այն բոլոր տեղեկատվական հոսքերին, որոնք գալիս են մեկ էկրանի վրա», – հավելել է նա։ ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմը, որի պատասխանատվության գոտում Է Հնդկական օվկիանոսի արևմտյան հատվածը և Պարսից ծոցը, 2021 թվականին ստեղծել Է Task Force 59 ստորաբաժանումը: Ստորաբաժանման զինծառայողներն ավելի վաղ փորձարկել են կոմերցիոն անօդաչու թռչող սարքերը և արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները՝ Մերձավոր Արևելքում հետախուզական առաքելություններում և տեղեկություն հավաքելու գործում դրանց հնարավոր օգտագործման համար:

Նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 15-ն անցկացվող զորավարժություններում օգտագործվել են 15 տարբեր անօդաչու համակարգեր, որոնցից տասը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի կողմից օգտագործվել են առաջին անգամ։ Զինծառայողներն օգտագործել են ինչպես ծովային անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են երկարաժամկետ հսկողություն իրականացնել որևէ շրջանի նկատմամբ, այնպես էլ արագընթաց սարքեր թիրախները, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերը խոցելու համար։ Բրասերը նշել է, որ անօդաչու թռչող սարքերը թույլ են տալիս տեղեկատվություն հավաքել ծովում տիրող իրավիճակի մասին, իսկ այնուհետև մեքենայական ուսուցման և արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները թույլ կտան եզրակացություններ անել, որոնք կազդեն զինվորականներին իրադարձությունների վայր ուղարկելու հրամանատարության որոշման վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում