Saturday, 20 06 2026
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26

Հարցեր Զոհրաբ Մնացականյանին»․ Մոսկվայի 11 ժամը

Նախօրեին Հանրային հեռուստաընկերության հյուրն էր Հայաստանի նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, որը հրաժարական ներկայացրեց 44-օրյա պատերազմից հետո: Զոհրաբ Մնացականյանն անդրադառնում էր Լաչինի միջանցքի, Արցախի խնդրի, հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ ստեղծված վիճակին, խոսում անելիքների, աշխատանքի ուղղությունների մասին: Նախ իհարկե միարժեք ողջունելի է, որ փորձառու դիվանագետն ու նաև նախկին նախարարը պատրաստ է արտահայտվել Հայաստանի ու Արցախի համար բախտորոշ հարցերի առնչությամբ, այդ կերպ լինելով օգտակար: Եվ, եթե նախկին նախարարը մոտ երկամյա գրեթե լռությունից հետո պատրաստակամ է արտահայտել սեփական գնահատականն ու մոտեցումները հանրային մեծ լսարանի առաջ, դա նշանակում է նաև, որ նա պատրաստակամ է ծառայեցնել իր փորձն ու գիտելիքը նաև այլ խողովակներով ու մեխանիզմներով: Ավելին, այստեղ թերևս պետք է ակնկալել ավելի մեծ օգտակարություն հենց այդ հարթության վրա, որովհետև, հասկանալիորեն թերևս ամեն ինչ չէ, որ հնարավոր է ներկայացնել մեծ լսարանի առաջ, որը չունի սահման և հասանելի է նաև նրանց, ովքեր թերևս ամեն ինչ չէ, որ պետք է լսեն: Գուցե այդ թվում են նաև պատասխանները հարցերի, որոնք կարող են ուղղված լինել նախկին արտգործնախարարին և առնչվել 44-օրյա պատերազմին, դրա ընթացքին, նախորդող ժամանակաշրջանին:

Կասկածից վեր է, որ այսօր տեղի ունեցող զարգացումները էականորեն շաղկապված են այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձություններին, 44-օրյա պատերազմից առաջ եղած բանակցային գործընթացին, պատերազմի օրերին Մոսկվայի, Փարիզի, Վաշինգտոնի երեք տարբեր նախաձեռնություններին, որոնց ընթացքում հայտարարվում էր իբրև թե հրադադարի մասին, սակայն չէր պահպանվում: Հոկտեմբերի 9-ին ի՞նչ էին 11 ժամ բանակցում Զոհրաբ Մնացականյանը, Բայրամովն ու Լավրովը Մոսկվայում, զուգահեռ իրենց երկրների ղեկավարների հետ հաղորդակցությամբ, ինչի՞ հասան, երբ համարեցին, որ հնարավոր է հայտարարել հրադադարի մասին, ու ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս խախտվեց հրադադարը: Կունենա՞ Հայաստանի հանրությունն այդ հարցերի մանրամասն պատասխաններ ինչ որ մի օր, թե՞ ոչ, իսկապես մեծ անորոշություն է:

Հնարավոր է, որ պատասխանները գան այն ժամանակ, երբ մեծ հաշվով այլևս չունենան գործնական որևէ նշանակություն և լինեն պարզապես հետաքրքրական ուսումնական նյութ: Այսօր իհարկե շատ կարևոր է, թե առկա իրողություններում գործնական ինչ աջակցություն կարող է ունենալ Հայաստանի նախկին արտգործնախարարի պատրաստակամությունը, որտե՞ղ նա կարող է լինել օգտակար և համալրել Հայաստանին ու արցախին այդքան անհրաժեշտ դիվանագիտական-քաղաքական ռեսուրսը: Այսօր մոբիլիզացիայի ժամանակն է, ու ինչպես ռազմական մոբիլիզացիան, դիվանագիտականն էլ պետք է լինի վերքաղաքական, վերկուսակցական, վերանձնական սկզբունքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում