Wednesday, 01 07 2026
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է

Մրցավա՞րը կոտրեց Խորվաթիայի դիմադրությունը․ Մեսիի ֆենոմենը

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականն աշխարհի առաջնության եզրափակչում է։ Լիոնել Մեսիին և նրա խաղընկերներին հաջողվեց կանգնեցնել Խորվաթիային։ Արգենտինացիները առանց դժվարության 3։0 հաշվով հաղթեցին և եզրափակչում կսպասեն Ֆրանսիա-Մարոկկո զույգի հաղթողին։ Խորվաթ կիսապաշտպան Լովրո Մայերը հանդիպումից հետո նշել է, որ խաղի իտալացի մրցավարը չպետք է 11 մետրանոց նշանակեր Խորվաթիայի դարպասին։ Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին 11-մետրանոցի նշակետից բացել էր Մեսին: Այդ դրվագից առաջ Խուլիան Ալվարեսի նկատմամբ կանոնները խախտել էր խորվաթների դարպասապահ Դամինիկո Լիվակովիչը: «Հիմարություն է մեկնաբանել և բողոքել որոշումներից։ Ինձ թվում էր, որ դա նախ անկյունային էր։ Իսկ հետո չեմ կարծում, որ դա նույնիսկ 11 մետրանոցի խախտում էր։ Չէի ասի, որ հոգնել եմ։ Մեզ խանգարեց այդ 11 մետրանոցը, իսկ հետո՝ երկրորդ գոլը։ Նման հանդիպումներում շատ դժվար է վերադառնալ խաղ, քանի որ Արգենտինան շատ բարձրակարգ թիմ է։ Եվս մեկ հանդիպում ունենք, ամեն ինչ անելու ենք երրորդ տեղը գրավելու համար։ Հաղթելու դեպքում գնուխներս բարձր կվերադառնանք տուն»,- նշել է խորվաթ ֆուտբոլիստը։ Խորվաթիայի հավաքականի ավագ և առաջատար Լուկա Մոդրիչը ևս խոսել է մրցավարական կոպիտ սխալի մասին միևնույն ժամանակ նշելով, որ իրենց խաղը ուղղակի չէր ստացվում։

«Մեզ մոտ ոչինչ չստացվեց։ Այժմ պետք է վերականգնվենք և փորձենք հաղթել երրորդ տեղի համար խաղում։ Տխուր ենք, որ այսպես եղավ։ Պետք է շնորհավորենք Արգենտինային և այս հավաքականի բոլոր երկրպագուներին։ 11 մետրանոցն առանցքային դեր ունեցավ. Մենք լավ էինք վերահսկում խաղը։ Մրցավարը անկյունային չնշանակեց, իսկ դա հանգեցրեց 11 մետրանոցի»,- ասել է Մոդրիչը։ «Մենք հիմա նշում ենք, որովհետև շատ հուզիչ է, բայց ևս մեկ քայլ կա առջևում։ Այս պահը կարելի է վայելել, բայց պետք է մտածել, թե ինչ կլինի հետո։ Փորձում եմ չանհանգստանալ։ Ես ցանկացած արգենտինացու երազանքի վայրում եմ. Երբ ներկայացնում ես քո երկիրը, անհնար է չհուզվել, տեսնելով, թե ինչ են անում այս տղաները:Երբ մենք պարտվեցինք Սաուդյան Արաբիային, ժողովուրդը մեզ հետ էր, նրանք համընդհանուր աջակցություն էին զգում, և դա անհամեմատելի է։ Մենք բոլորս ձգտում ենք ընդհանուր նպատակի»,-խաղից հետո ասել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին։ Հիշեցնենք, որ մեկնարկային խաղում Արգենտինայի ազգային թիմը սենսացիոն պարտություն էր կրել 1։2 հաշվով զիջելով Սաուդյան Արաբիային։ Այս հանդիպումից հետո ոմանք Մեսիին ու նրա խաղըկերներին տուն էին ուղարկում, բայց․․․։ «Շատ հետաքրքիր է այս ամենը զգալը, այս մարդկանց, երկրպագուներին, ընտանիքին տեսնելը։ Մենք պատրաստվում ենք վերջին հանդիպմանը։ Մենք այստեղ ենք, որպեսզի օգտվենք մեր հնարավորությունից։ Այս առաջնությունից ստացա շատ տպավորություններ, հույզեր եւ փորձ։ Առաջին օրերից վստահ եմ եղել այս հավաքականի հնարավորություններին։ Անհավանական են այս մրցելույթները։ Ես մտածում իմ ընտանիքի մասին, որը միշտ ուղեկցում է ինձ։ Մենք կվայելենք այս հաջողությունը բոլոր արգենտինացիների հետ»,- ասել է Մեսին։

Ի դեպ, եզրափակիչ դուրս գալուց հետո Մեսիին է դիմել նրա նախկին խաղընկերը Ուրուգվայի ազգային թիմի առաջատար Լուիս Սուարեսը։ «Դու երբեք չեք հոգնի ապացուցելուց, որ լավագույնն ես աշխարհում: Թող ողջ աշխարհը ոտքի կանգնի և ծափահարի այն ամենին, ինչ դու արել ես ֆուտբոլի համար։ Ֆոնոմենալ է իմ ընկերը»,- սոցցանցների իր էջերում գրել է Սուրարեսը։

Ինչևէ, չնայած Արգենտինայի տպավորիչ հաղթանակին, ֆուտբոլային աշխարհը խոսում է աշխարհի առաջնության եզրափակչում մրցավարական կոպիտ սխալի մասին։ Այո, հանդիպման գլխավոր մրցավարը նշանակեց խիստ կասկածելի 11 մետրանոց, որը բեկեց հանդիպման ընթացքը։ Նման մակարդակի հանդիպումներում, այսպիսի սխալներն ուղղակի ստվեր են գցում աշխարհի առաջնության վրա ինչու չէ նաև ՖԻՖԱ-ի հեղինակության վրա։ Նշենք, որ եզրափակիչ հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբերի 18-ին։ Եզրափակչից մեկ օր առաջ էլ տեղի կունենա 3-րդ տեղի համար հանդիպումը։ Ի դեպ, Արգենտինայի ազգային թիմը պատմության մեջ 6-րդ անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում