Ձմեռը չի կանգնեցնի պատերազմը. ուկրաինական բանակն արդեն 8 ձմեռ կռվում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Օլեգ Սահակյանը:
Քաղաքագետը նշեց, որ Ռուսաստանը չի հրաժարվում «ուլտիմատումների» լեզվից, փորձ է անում տեղափոխվել բանակցությունների դաշտ. «ՌԴ-ն այժմ փորձում է հասնել հրադադարի, որ գարնանը նորից ուժերը փորձի»: Քաղաքագետը հիշեցրեց, որ արդեն 1 տարի է Ուկրաինան Հայաստանում դեսպան չունի. դա պատասխան է, թե ինչպես է Կիևը վերաբերում ՀՀ իշխանություններին: Ուկրաինան սիմվոլիկ ձեռք մեկնեց նաև Հայաստանին՝ հումանիտար օգնություն խնդրելով, ցավոք, Հայաստանում այդ ձեռքը չտեսան»:
Անդրադառնալով Հայաստանի և Արցախի շուրջ ետղի ուենցող զարգացումներին, քաղաքագետը նկատեց. «Ռուսաստանից պոկվելը ցավոտ է լինելու, բայց Հայաստանն այլ ելք չունի»:









































