Monday, 29 05 2023
Ստեփանակերտում տղամարդը մինչև 14 տարեկան աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել
Երևանում իրար են բախվել Toyota corolla-ն եւ Hyundai-ն. կան վիրավորներ. Shamshyan.com
22:45
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Արարատ Միրզոյանի հանդիպումն Արգենտինայի խորհրդարանական պատվիրակության հետ
Ապարանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել
Կապանում ռուսական հյուպատոսարանի բացումը ռիսկային է
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է նախագահ Խաչատուրյանին
Նաիրիի բաժնի և «Զվարթնոց»-ի գծային բաժնի ոստիկանները ձերբակալել են Նոր Հաճնում դանակահարություն կատարած տղամարդուն
21:56
Միլանի մարզիչները` Հայաստանում. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը մարզաբնակ պատանիների համար
Ալիևն անթաքույց սպառնում է էթնիկ զտումներ իրականացնել. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
Արցախը տոտալ շրջափակման մեջ է, ներքաղաքական պրոցեսները ավելի շատ կխանգարեն, քան կօգնեն
Թուրքիան ԱՄՆ-ի ու ԵՄ ճնշումների տակ դժվար թե մեղմացնի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ
Պարեկները մայիսի 22-ից 29-ը Երևանում հայտնաբերել են 4060, վեց մարզերում՝ 659 խախտում
Ֆրանսիա – Հայաստան. կամրջում է մանսուրյանական մրցույթը
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել
21:10
Իտալիայում նավ է խորտակվել, մահացել է 4 զբոսաշրջիկ
Ալիևի երեկվա հայտարարությունները սպառնալիք են. ՄԻԵԴ ուշադրությունը պետք է հրավիրենք
20:50
Անհամբեր սպասում եմ շարունակել աշխատել որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ. Բայդենը շնորհավորել է Էրդողանին
«Ռոյալ Պլազա» հյուրանոցի սենյակում դի է հայտնաբերվել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը. ԱՀ ՊՆ
20:30
Հույս ունենք զարգացնել համագործակցությունը հանուն Եվրոպայի անվտանգության և կայունության. Զելենսկին` Էրդողանին
20:20
Reuters-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը գիշերը անօդաչու սարքերով հարձակվել է Օդեսայի նավահանգստի վրա
Ստամբուլի քաղաքապետ. Ընդդիմության համար ամեն ինչ զրոյից է սկսվում
Էրդողանի առաջին արտասահմանյան այցը կարող է լինել Մոլդովա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայ-ադրբեջանական սահմանի հաղորդակցությունների ապաշրջափակման փաստաթուղթը գրեթե պատրաստ է. Պալտով
19:30
Իրանը շուտով կներկայացնի գերձայնային հրթիռ
Մայիսի 22-29-ը Երևանում հայտնաբերվել է երթևեկության կանոնների 4060 խախտում
Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը նորմայից բարձր է

Հանուն Հանրապետության կուսակցության հայտարարությունը Լաչինի միջանցքում ռազմաքաղաքական ճգնաժամի վերաբերյալ

Հանուն Հանրապետության կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Լաչինի միջանցքում ռազմաքաղաքական ճգնաժամի և Արցախի շրջափակման վերաբերյալ: Ս․թ․ դեկտեմբերի 12-ից Ալիևի կոռումպացված ռեժիմի կողմից ուղարկված եւ ոգեշնչված՝ ադրբեջանցի մի խումբ «բնապահպաններ» մինչ այս պահը ամբողջական շրջափակման մեջ են պահել ավելի քան 120 հազար արցախահայերի համար Լաչինի միջանցքի բնականոն աշխատանքը, որի ապահովումն, ըստ 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության՝ դրված է ռուսական կողմի, մասնավորապես՝ խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորքի վրա։

Տեղի ունեցողը գնահատում ենք որպես Ադրբեջանի կողմից վերջին երեք եւ ավելի տասնամյակների ընթացքում բազմիցս դրսեւորած՝ համակարգային հայատյացության հերթական հանցավոր ցուցադրություն, որի նպատակն է Արցախի հայաթափումը սողացող էթնիկ զտման ճանապարհով, ինչը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն։ Սա Ադրբեջանի կողմից մի հերթական քայլ է, որն ուղղված է ընդդեմ տարածաշրջանում տեւական եւ համապարփակ խաղաղության հաստատման գործընթացի եւ դրանում պարտավորություններ ստանձնած միջնորդ սուբյեկտների ջանքերի, հերթական վառ դրսեւորում անպատասխանատու եւ բացարձակ արկածախնդիր քաղաքականության, որը սպառնալիք է Եվրոպական անվտանգությանը։

Միեւնույն ժամանակ, տեղի ունեցողն ի ցույց է դնում այն պարզ իրողությունը, որ ս․թ․ դեկտեմբերի 12-ից սկիզբ առած զարգացումները տարածաշրջանում անհնարին կլինեին, եթե ռուսական կողմը չդրսեւորեր իր կարողության եւ/կամ ցանկության բացակայությունը հետամուտ լինելու իր իսկ կողմից ստանձնած՝ երաշխիքային պարտավորություններին եւ չցուցաբերեր ուղղակի սադրիչ անտարբերություն եւ անգործություն, ինչն ուղղակի հարցականի տակ է դնում Ռուսաստանի Դաշնության դերն Արցախի անվտանգության ապահովման գործում։

Այսու, հրատապ ենք համարում Հայաստանի անվտանգային քաղաքականության դոկտրինալ ելակետերի ռազմավարական վերանայման անհրաժեշտությունը, եւ այս ուղղությամբ Հայաստանի իշխանությունների անհստակ, անհարկի զգուշավոր, անվճռական դիրքորոշումն էապես բարդացնում է մեր ազգային անվտանգության շահերի սպասարկումը միջազգային հարաբերությունների համակարգում։ Մինչդեռ տարածաշրջանում ճգնաժամերից խուսափելու ուղիղ ճանապարհը Ռուսաստանի՝ «գետնի վրա» ունեցած մենաշնորհի վերացումն է եւ խնդիրների լուծման միջազգայնացումը եւ վերամիջազգայնացումը, առաջին հերթին՝ Արեւմուտքի մասնակցությամբ, քանզի դա՛ է երաշխավորում իրավունքի ուժը՝ ի հեճուկս բիրտ ուժի իրավունքի։

Ողջունում ենք ստեղծված իրավիճակում ՀՀ ԱԳՆ կողմից հայտարարված քաղաքական քայլերը, ուղղված Լաչինի միջանցքում ստեղծված ռազմաքաղաքական ճգնաժամի շուտափույթ, անարյուն եւ քաղաքական լուծմանը, մասնավորապես՝ հրապարակային դիմումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ ԵԱՀԿ-ին, ինչպես նաեւ միջազգային գործընկերների հետ հրատապ կարգով խորհրդակցությունների մեկնարկը։

Կոչ ենք անում․

– ՀՀ Կառավարությանը ստեղծված իրավիճակում ապահովել Արցախի հետ օդային հաղորդակցություն՝ հրատապ, կենսական անհրաժեշտության ուղեւորա- եւ բեռնափոխադրումներ կազմակերպելու նպատակով;

– իրավապահ մարմիններին եւ հատուկ ծառայություններին բազմապատկել զգոնությունը՝ կանխելու մեր անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ժողովրդավարության թշնամի երկների շահերը սպասարկող պրոքսիների ակտիվությունը ստեղծված իրավիճակում;

– քաղաքական ուժերին եւ քաղաքացիների քաղաքականապես ակտիվ հատվածին՝ զերծ մնալ խուճապածին խոսույթներ տիրաժավորելուց, դրսեւորել սառնասրտություն, շրջահայացություն եւ ազգային միասնություն՝ պետականության գաղափարի շուրջ։

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

13․12․2022թ
Երեւան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում