Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

ՄԱԿ-ը հրապարակել է «Մավի Մարմարա»-ի զեկույցը. գնդակը Թուրքիայի դաշտում է

Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ այսօր հրապարակվել է նախորդ տարվա մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարա»-ի միջադեպին առնչվող ՄԱԿ-ի զեկույցը։ Զեկույցում նշված է, որ իսրայելական հատուկջոկատայինները Գազայի հատվածի մատույցներում «Ազատության նավատորմ»-ի գրավման ժամանակ կիրառել են չափազանց և ոչ նպատակահարմար ուժ։

Դրա հետ մեկտեղ նշվում է, որ իսրայելցի զինվորականները բախվել են «ուղևորների խմբի կազմակերպված ու կոշտ դիմադրությանը»,- ինչի համար էլ ստիպված են եղել ինքնապաշտպանության նպատակով ուժ կիրառել։ Այնուամենայնիվ, զեկույցի հեղինակներն այդ ուժը որակում են որպես «չափազանց և ոչ նպատակահարմար»՝ ընդգծելով, որ մարդկանց սպանությունն անընդունելի է։

Զեկույցում Թուրքիայի կառավարությունը մեղադրվում է «Ազատության նավատորմ»-ի կազմակերպմանը խոչընդոտելու հարցում շատ ջանքեր չթափելու համար։ Դա մասնավորապես վերաբերում է IHH «իրավապաշտպան» կազմակերպությանը, որը նախաձեռնել էր «Ազատության նավատորմ»-ի կազմակերպումը։

105 էջից բաղկացած այդ զեկույցը պատրաստվել է դեռևս մի քանի ամիս առաջ, սակայն դրա հրապարակումը բազմիցս հետաձգվել էր այդ միջադեպից հետո Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման փորձերի պատճառով։

Հիշեցնենք, որ թուրքական կողմը բազմիցս հայտարարել է, որ եթե Իսրայելը Թուրքիայից ներողություն չխնդրի մինչև «Մավի Մարմարա»-ի միջադեպի վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումը, ապա Թուրքիան Իսրայելի նկատմամբ գործի է գցելու նախապես մշակած «Բ» պլանը։ Վերջինս կազմված է երեք բաղկացուցիչ մասերից.

ա) իրավական պայքար – Թուրքիան «Մավի Մարմարա»-ի միջադեպի ժամանակ իսրայելցի զինծառայողների գործողությունների դեմ դիմելու է միջազգային դատարան։

բ) երկկողմանի հարաբերություններ – Թուրքիան պատրաստվում է նվազեցնել Իսրայելի հետ դիվանագիտական շփումները՝ ընդհուպ մինչև հարաբերությունների խզում։ Թուրքիան կարող է չընդունել Իսրայելի նորանշանակ դեսպանին։ Հարված կհասցվի նաև թուրք-իսրայելական տնտեսական հարաբերություններին։

գ) Գազայի հատված – Եթե Իսրայելը չվերացնի Գազայի հատվածի շրջափակումը, ապա Թուրքիան պատրաստվում է միջազգային բոլոր հարթակներում քաղաքական պայքար մղել Իսրայելի դեմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում