Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության նախագահ Իգոր Սմիրնովին:
Նախագահի ուղերձում ասված է.
«Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների ու անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության եղբայրական ժողովրդին` անկախ պետականության կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ:
Այս տարիների ընթացքում Մերձդնեստրի ժողովուրդն ու իշխանությունները լուծել են պետականաշինության բարդ խնդիրներ, պաշտպանել են երկրի ազատությունն ու անկախությունը, դրել տնտեսության դինամիկ զարգացման հիմքերը և հաստատակամորեն կանգնել միջազգային ճանաչման ուղու վրա: Արցախում անկեղծորեն ուրախանում ենք ձեր բոլոր հաջողություններով:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության ողջ ժողովրդին այս կարևորագույն տոնի կապակցությամբ:
Խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն ձեզ բոլորիդ»:







































