Մուամար Քադաֆիի ռեժիմի հայտնի ներկայացուցիչներից մեկը` երկրի վարչապետ Բաղդադի Ալի Ալ-Մահմուդին երեկ անցել է ապստամբների կողմը: Այս մասին երեկ տեղեկացրել է Al-Arabiya հեռուստաալիքը: Արաբական հեռուստաալիքին տված հարցազրույցում Ալ-Մահմուդին հայտարարել է, որ ինքը կապ է հաստատել Ազգային անցումային կառավարության հետ: նախկին վարչապետն ասել է, որ ինքը չի լքել Լիբիայի տարածքը:
Ալ-Մահմուդին համարվում էր Քադաֆիի կառավարության ձևական ղեկավարը: Ապստամբության ընթացքում նա բազմիցս հանդես է եկել երկրում ճգնաժամի քաղաքական կարգավորման օգտին: Դեռ մայիս ամսին նա կոչ էր արել կողմերին դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջն ու սկսել նոր սահմանդրության մշակումը: