Wednesday, 22 03 2023
Եթե Երևանի ավագանին երկու շաբաթվա ընթացքում իր կազմից քաղաքապետ չընտրի, կլինեն արտահերթ ընտրություններ
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը
ՀԷՑ-ից հոսանքազրկումների մասին են հայտնում
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերությունների կարգավորման փորձերը
Ինչ է ասել Բլինքենը՝ լսելով Ալիևի հորինվածքը
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին
00:15
ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել
Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդը մահացել է
Լավրովի սպառնալիքները առարկայացան․ կա մեկ հայ գերեվարված՝ Սև լճի հատվածում
Մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Ռուս-ադրբեջանական արշավը՝ ԵՄ դիտորդության դեմ
Տարոն Միրոյանն ու Դավիթ Դալլաքյանը հարցաքննվել և ազատ են արձակվել
23:10
«Չինաստանը Ռուսաստանին ռազմական հանցագործությունների դիվանագիտական ​​ծածկոց է ապահովում». Բլինքեն
Թուրքիան «պլստու՞մ» է չին-ռուսական ծրագրերից․ Էրդողանը հայտարարել է
23:00
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ու Մոլդովայի ռուսամետ օլիգարխների դեմ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ
Թուրքիայի դերի թուլացումը Հրվ. Կովկասում հզորացնելու է Արևմուտքի դերը
22:15
Ղրիմում քաղաքացիական բնակչության համար արյան և դեղամիջոցների պակաս կա
Լավրովի նշած անվտանգային ճարտարապետության մեջ Հայաստանը չունի որևէ տեղ և դեր
21:50
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց
Էրդողանը պաշտոնապես գրանցվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու
Վրաստանի խորհրդարանը վերադարձնում է ապաօլիգարխացման օրենքը
Վարչապետն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակությանը
ՀՀ գլխավոր դատախազն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

«Ունենք մասնագետների լրջագույն խնդիր». ՀՀ նախագահը՝ հանրապետական գիտաժողովի ժամանակ

Սույն թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Սոցիալ–տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով հանրապետական գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի երկարամյա տնօրեն, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանի ծննդյան 65-ամյակին:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, պետական մարմինների ներկայացուցիչներ, գիտական և կրթական կառույցների գիտաշխատողներ և մասնագետներ:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր ելույթում ասաց. «Ես շատ ափսոսում եմ, որ Վլադիմիրն այսօր մեզ հետ չէ, բայց, միաժամանակ, համոզված եմ, որ այն ավանդույթները, որոնք նա թողել է ինստիտուտում, շարունակություն կունենան:

Այսօրվա մեր գլխավոր մարտահրավերն անվտանգության խնդիրն է: Ամեն ինչ է դրա մեջ մտնում, և այդ խնդիրը մենք պետք է կարողանանք լուծել: Հաջորդ խնդիրը կրթության բնագավառն է: Առանց այդ համակարգի հիմնարար փոփոխության հաջողություններ չենք կարող ունենալ: Ունենք մասնագետների լրջագույն խնդիր, և առանց կրթության, առանց գիտելիքի հաջողություն չենք կարող ունենալ: Սա պետք է մեզ համար ուղենիշ լինի»:

Իր ելույթում ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ասաց. «Վլադիմիր Հարությունյանը եղել է մեր լավագույն տնօրեններից մեկը, ով մեծ ներդում է ունեցել ինչպես ինստիտուտի, այդպես էլ տնտեսագիտության գիտական հիմքերի զարգացման գործում: Նա եղել է բոլորի կողմից սիրված անձնավորություն»:

ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը նշեց, որ Վլադիմիր Հարությունյանի՝ ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ղեկավարման տարիներն առանձնահատուկ են մի շարք երևույթներով: «Բացի հիմնարար հիմնախնդիրներից ինստիտուտը նաև իր խնդիրն էր համարում զբաղվել այն հիմնախնդիրներով, որոնք բխում էին Հայաստանի կառավարության ծրագրերից և, մշակումներ իրականացնելով այդ ուղղություններով, ներկայացնում էր կոնկրետ առաջարկություններ իշխանություններին՝ նպատակ ունենալով ամեն կերպ նպաստել հանրապետության տնտեսության վերելքին», – ասաց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:

Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը, Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտական ուղղության ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Սարինյանը, ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, տեխնիկական գիտությունների թեկնածու Ստեփան Պապիկյանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը:

Գիտական զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատողները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում