Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Հնչում են քաղաքական գնահատականներ. Պրոֆեսիոնալ բանակի կազմավորման ճանապարհին բազում այլ քայլեր կան

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության նախագիծը։ Նախարար Սուրեն Պապիկյանը, ինչպես պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին էր ասել, նորից կրկնեց, որ ներդնում են շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ, և այն զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակ ունի։

Նախագծին կողմ քվեարկեց նաև «Հայաստան» խմբակցությունը։ Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը «Ես եմ» համակարգի շարունակությունն է, որն այս իշխանություններն ամբողջությամբ քանդեցին։

Օհանյանը կողմ քվեարկելը հետևյալ կերպ հիմնավորեց․ «Մենք «Պաշտպան հայրենյաց»–ին կողմ ենք քվեարկել, քանի որ ժամկետային ծառայությունից պայմանագրային ծառայողների քանակը համալրելու ծրագրին մենք կողմ ենք։ Այդ գաղափարը երկար տարիների պատմություն ունի։ Դեռևս 2010 թվականից սկսվել է քննարկումը և կարող եմ ասել` պայմանագրային ծառայության և զինված ուժերի համալրման այսպիսի գործընթացները մի քիչ ուշացած են»:

Այս նոր ծրագիրը ներդրմամբ՝ կառավարությունը դադարեցնում է 2018 թվականից գործող «Ես եմ» ծրագիրը, որն ընդունվել էր նախկին իշխանությունների օրոք։

«Գոյություն ունեցող համակարգն այսօր չի բավարարում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, և մենք սահմանում ենք ավելի բարձր նշաձող՝ պայմանագրայինը պետք է ունենա ավելի բարձր պատրաստվածություն և ավելի բարձր կարողոգիւթյուն, և պրոֆեսիոնալ բանակը ենթադրում է, որ մեր բանակի զինվորները պետք է ունենան ավելի բարձր ստանդարտներ և ավելի բարձր սոցիալական ապահովություն», – նշեց Պապիկյանը։

Այս առնչությամբ ԱԺ պաշտպանության և անվտանգության հնձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը պրոֆեսիոնալ բանակի անցնելու քայլերից մեկն է. «Պրոֆեսիոնալ բանակի ճանապարհին սա կարևոր քայլ է, և ցանկալի է, որ այդ պրոցեսը շարունակական լինի, որովհետև պրոֆեսիոնալ բանակի կազմավորման ճանապարհին բազում այլ քայլեր կան, ինչպես օրենսդրական, այնպես էլ միջգերատեսչական, կազմակերպչական հարցեր: Ռազմական գիտության և ժամանակակից բանակի չափորոշիչների հստակ պահանջներին համապատասխան քայլերի ամբողջություն է պետք, մի քանի տասնյակ քայլեր կան, որոնք պետք է իրար հաջորդեն, զուգորդվեն, որպեսզի ստանանք լավ, պրոֆեսիոնալ բանակ»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք այս փոփոխություններն ուշացած չե՞ն, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Զինվորականներն ուզում են, որ ամեն ինչը միանգամից ստացվի: Ես էլ եմ այդպես կարծում, որ ամեն ինչ կարելի է միանգամից անել, բայց ցավոք, հաճախ բազում խոչընդոտներ են լինում՝ բյուրոկրատական, ֆինանսական, պետական, մեր պարագայում նաև արտաքին քաղաքական»:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը և դրա իրագործումը զերծ կմնա շահարկումներից, փորձագետն արձագանքեց. «Ես արդեն 20 տարուց ավելի առնչություն ունեմ բանակի հետ, ցավոք սրտի, բանակին ու անվտանգությանը վերաբերող քննարկումների մեջ ես դեռ երբեք պրոֆեսիոնալ քննարկումներ չեմ տեսել: Ավելի շատ քաղաքական ենթատեքստ է տրվում: Ես ականատես եմ բացառապես, աննշան բացառություններով, ռազմական գիտության, ռազմական ոլորտի հետ որևէ աղերս չունեցող, զուտ անձնական, քաղաքական շահեր հետապնդող գնահատականների, քննարկումների, դեմ և կողմ հանդես եկողների: Ես չեմ տեսել նորմալ քննադատություն, որի հիմքում դրված լինեն ռազմական գիտության պահանջներն ու չափորոշիչները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում