«Հրապարակ»-ը գրում է, որ օրերս «Արմենիա» հեռուստաընկերությունում աշխատանքից հեռացրել են օպերատորներից մեկին:
«Մեր տեղեկություններով՝ հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Սարգսյանը նրան հեռացրել է որդիական վիրավորվածության հողի վրա: Ըստ մեր աղբյուրի՝ վերջերս, երբ Արմեն Աշոտյանն Արտեմ Սարգսյանին մեդալ է շնորհել և հաճոյախոսություններ շռայլել, օպերատորի մեղքով բարձրախոսը միացված չի եղել, և տեսանյութն այդպես եթեր է հեռարձակվել: Բագրատ Սարգսյանն էլ, զայրացած, որ իր հոր մեծարման արարողությունը կիսատ-պռատ է տեսանկարվել, ազատել է երկարամյա օպերատորին»:










































