Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Քննարկվել են հայ-իրաքյան համագործակցության հեռանկարները

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մունզեր Խալիլի Ալ-Ջուբուրիին:

Նախարարի տեղակալը ողջունել է Սուհայլան Մունզեր Խալիլի Ալ-Ջուբուրիի այցը ԿԳՄՍՆ՝ ընդգծելով, որ հայկական կողմը շահագրգռված է բարեկամ Իրաքի հետ համագործակցության հեռանկարներով:

«Պատմականորեն արաբ ժողովրդի հետ բարեկամության լավ ավանդույթներ կան. ունենք բարենպաստ միջավայր և չօգտագործված ներուժ, որը պատրաստ ենք զարգացնել»,- ասել է նախարարի տեղակալը:

ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ կարևորում են Հայաստանի հետ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության հեռանկարները:

Նրա դիտարկմամբ՝ հայ համայնքի ներդրումը Իրաքի հասարակական և մշակութային կյանքում, ինչպես նաև երկու ժողովուրդների բարեկամությունն առավել ամրապնդելու գործում բավական մեծ է. «Հայերը շատ վստահելի և ազնիվ մարդիկ են: Նրանց վրա իսկապես կարելի է հույս դնել»:

Կողմերն առաջարկել են հարաբերությունները զարգացնել երկու երկրների ճանաչված բուհերի և գիտահետազոտական հաստատությունների միջև փորձի փոխանակման միջոցով: Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է ոչ միայն ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնել, այլև կիսվել կրթական բարեփոխումների հայկական փորձով: ԿԳՄՍ նախարարի տեղակալն իրաքյան կողմին տեղեկացրել է, որ վերջերս Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որը հանդիսանալու է առաջիկա տարիների հիմնական ռազմավարական ուղենիշ՝ ուղղորդելով և համակարգելով ոլորտի հետագա բարեփոխումներն ու զարգացման ծրագրերը:

««ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» նախատեսում է նաև էականորեն փոխակերպել բարձրագույն կրթական համակարգը, որպեսզի այն լինի միջազգայնորեն մրցունակ: Այս նպատակադրման համար նախատեսվում են հայաստանյան բուհերի միջազգայնացմանն ուղղված ծրագրեր։ Այս համատեքստում վստահ ենք, որ բարեկամ Իրաքից ավելի մեծ թվով ուսանողներ կունենանք ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև զարգացնելու իրավապայմանագրային բազան, ինչի արդյունքում ակնկալվում է, որ բարձրագույն կրթության, մշակութային և մարզական հաստատությունները լավ ազդակ կստանան՝ երկկողմ համագործակցությունն ակտիվացնելու համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը երկու ժողովուրդների միջև համագործակցությունը զարգացնելու և ճանաչողության մակարդակը բարձրացնելու նպատակով առաջարկել է դիտարկել Հայաստանում և Իրաքում սեմինարների ու կլոր սեղանների կազմակերպումը, ինչպես նաև երկու երկրներում անցկացվող մշակութային փառատոներին և ցուցահանդեսներին մասնակցության ապահովումը:

Արթուր Մարտիրոսյանը դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի ուշադրությունը հրավիրել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին՝ նշելով, որ հայկական կողմն այս առումով ակնկալում է միջազգային հանրության, այդ թվում՝ Իրաքի Հանրապետության աջակցությունը, որպեսզի Ադրբեջանը զերծ մնա հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց և աղավաղելուց:

Մարզական ասպարեզում համագործակցության տեսանկյունից Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է ապահովել իրաքյան թիմերի մասնակցությունը Երևանում անցկացվելիք միջազգային մրցաշարերին, ինչպես նաև դիտարկել Հայաստանում ուսումնամարզական հավաքներ և հայ մարզիկների հետ մարզումներ անցկացնելու հնարավորությունը:

Կողմերը վստահություն են հայտնել, որ նմանօրինակ այցերը լրացուցիչ խթան կհանդիսանան երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերն ամրապնդելու և խորացնելու առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում