Saturday, 20 06 2026
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին

Ֆրանսիան առանձնահատուկ տեղ ունի Արցախի բարեկամների շարքում. Արայիկ Հարությունյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ:

Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը բարձր է գնահատել Վալերի Պեկրեսի սկզբունքային և հետևողական գործունեությունը՝ ուղղված մարդու իրավունքների ու ազատությունների, մարդասիրության ու ժողովրդավարության սկզբունքների, համամարդկային արժեքների պաշտպանությանը, Արցախի Հանրապետության սատարմանը՝ նշելով, որ նա եկավ Արցախ մեր ժողովրդի համար ամենածանր ու դժվարին ժամանակահատվածում, երբ դեռ թարմ էին արյունալի պատերազմի վերքերը:

Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ Ֆրանսիան ու Ֆրանսիայի ժողովուրդը առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Արցախի բարեկամների շարքում:

«Դրա վկայությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման, ինչպես նաև ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ Ձեր գլխավորությամբ Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի՝ 2020 և 2022 թթ.-ին ընդունած բանաձևերն են։ Մենք բարձր ենք գնահատում նման աջակցության ու քայլերի դերը ժողովրդավարության ուղին բռնած մեր երկրի համար»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը:

Միաժամանակ, երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ընդհանուր արժեհամակարգի ու շահերի վրա հիմնված մեր ժողովուրդների անկեղծ բարեկամությունն էլ ավելի կամրապնդվի ու կխորանա, և կընդլայնվեն երկխոսության ու համագործակցության ոլորտները:

Վալերի Պեկրեսը վերահաստատել է իր համերաշխությունն ու աջակցությունը Արցախին՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովման համար անհրաժեշտ է հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում