Չինաստանում բնապահպանները Apple-ի մատակարարներին մեղադրում են քիմիական թափոններ տարածելու մեջ: Երկրի շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով զբաղվող կազմակերպությունների զեկույցում ասվում է, որ Apple-ի համար աշխատող շուրջ 27 կազմակերպություններ մեղավոր են քիմիական թափոններ տարածելու մեջ, ինչը սպառնում է մարդկանց առողջությանը և շրջակա միջավայրի: Այս մասին հայտնում է BBC-ն:
Apple-ի iPhone-ներն ու iPad-ների մեծ մասը արտադրվում են Չինաստանում: Apple-ը չի նշում, թե որ ընկերություններն են զբաղվում մատակարարումով, սակայն վստահեցնում է, որ նրանք չեն վնասում շրջակա միջավայրը: