Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Մի կողմում Հայաստանն է, մյուսում՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը. Մոսկվան չի կարող միջնորդ լինել խաղաղության պայմանագրի կնքման հարցում

Բաքուն Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկների երրորդ փաթեթն է փոխանցել Երևանին և ակնկալում է մինչև այս տարեվերջ այս հարցով ևս մեկ հանդիպում անցկացնել, Մոսկվայում հայտարարել է Ադրբեջանի արգործնախարարը ռուս գործընկերոջ հետ բանակցություններից հետո։ Թե երբ է նախատեսվում հանդիպումը, ում միջև և ինչ դրույթներ են ներառված Ադրբեջանի նոր առաջարկներում, Բայրամովը չի հստակեցրել, միայն ընդհանոր գծերով հայտնել է, թե մինչ այդ հայկական կողմի ներկայացրած առաջարկները Բաքվի համար ընդունելի չեն եղել։

«Եթե չխորանանք մանրամասների մեջ, դրա փիլիսոփայությամբ մեր առաջարկած պարզ սկզբունքները վերածվում էին շրջանակային համաձայնագրի, որն իր հերթին պետք է ներառեր մի շարք այլ պայմանագրեր։ Մենք կարծում ենք, որ սկզբունքը, ըստ որի քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայեցված չէ, կարող է և լավ է հնչում։ Բայց կարճ ժամկետում համաձայնեցնել հայ-ադրբեջանական տարաձայնությունների ողջ փաթեթը՝ քիչ հավանական է թվում։ Ուստի, որպեզի ինչ-որ հիմք ունենանք առաջ շարժվելու համար, ադրբեջանական կողմի մոտեցումը առավել իրատեսական է», – ասել է նա։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ադրբեջանն իր բոլոր քայլերը համաձայնեցնում է Ռուսաստանի հետ. «Ասեմ ավելին՝ ես չեմ համարում, որ հիմա Ռուսաստանը դասական միջնորդ է։ Ռուսաստանի շահերը համընկնում են Ադրբեջանի շահերի հետ ու իրենք համաձայնեցնում են բոլոր քայլերը։ Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից արված բոլոր քայլերը՝ այդ թվում Լաչինի միջանցքը փակելու փորձերը, «բնապահպանական պահանջները» համաձայնեցված էին Ռուսաստանի հետ։ Եթե համաձայնեցված չլինեին, ռուս խաղաղապահները համապատասխան հայտարարություններ արած կլինեին»,-նշեց նա։

Ըստ Գրիգորյանի՝ այդ իմաստով պետք է արձանագրել, որ Ռուսաստանի դիրքորոշումն այսօր միջնորդի դիրքորոշում չէ. «Իրավիճակն այնպիսին է, որ մի կողմում Հայաստանն է, մյուսում՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը»։

Մեր զրուցակիցը համարում է, որ անկախ նրանից, թե որերորդ փաթեթը կներկայացնի Ադրբեջանը, դրա էությունը չի փոխվում. «Իրենք կարող են տասնյակ առաջարկներ ներկայացնել, բայց դրանք ավելի շատ ոչ թե առաջարկներ են, այլ վերջնագրեր։ Վերջնագրեր, որ մենք պետք է Մեղրիով միջանցք տանք, իրենք ասում են «Զանգեզուրի միջանցք», վերջնագրեր, որ մենք անկլավներ տանք։ Ես համոզված եմ, որ իրենց երրորդ փաթեթը կրկնությունն է այն բոլոր պահանջների, որոնք իրենք մեր առջև դնում են։ Օրինակ՝ «Զանգեզուրի միջանցք», դա էքստերիտորիալ միջանցք է, որ իրենք առանց ՀՀ պետական մարմինների վերահսկողության, կարողանան անցնել Մեղրիով։ Պարզ է նաև, որ նպատակ ունեն Տավուշի մարզի այսպես կոչված անկլավները վերցնեն։ Երբ նայում ես իրավական հիմքերը՝ ոչ մի անկլավ չկա, բայց Ադրբեջանը օգտվում է այն հանգամանքից, որ Սովետական միության ժամանակ ինչ-որ հարցեր կային ու հիմա եկել պահանջներ է ներկայացնում։ Իրենք վերջնագրեր են ներկայացնում, որին Հայաստանը փորձում է դիմադրել»,-եզրափակեց նա։

Ընդգծենք նաև, որ Ռուսաստանում Ադրբեջանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել բոլոր կողմերին՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն աջակցելու համար։ Միաժամանակ ընդգծել է, որ բոլորի համար ակնհայտ է, որ Բաքուն իր օրակարգն ունի, հետևողական է իր դիրքորոշման մեջ և կշարունակի նույն ոգով առաջ շարժվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում