Monday, 13 05 2024
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը

Հայաստանի գլխավոր կողմնորոշումը

Հայաստանի և Արցախի շուրջ բարդ իրավիճակն ու մարտահրավերները հաճախ են առաջացնում հարցեր, թե  որոնք են այդ մարտահրավերները լուծելու ուղիները, ո՞ր քայլերն են, որ կբերեն իրավիճակի լիցքաթարման, բարդությունների հաղթահարման: Այստեղ շատ հաճախ եզրահանգումները բերում են աշխարհաքաղաքական կողմնորոշման շուրջ դատողությունների: Մի բան, որը ոչ թե դեպի լուծումներ տանող ճանապարհն է, այլ դրանցից առավելագույնս շեղող: Հայկական հանրությունն աշխարհաքաղաքական ընտրության շուրջ դիսկուրսի մեջ է դրվել հենց բուն անելիքների վերաբերյալ ռացիոնալ քննարկումների ճանապարհից դուրս բերելու համար: Հայաստանի լուծումները ոչ թե արտաքին կողմնորոշումների, այլ ներքին որոշումների դաշտում են: Որոշումներ, որոնք պետք է փոխեն Հայաստանի ներքին կյանքը, հասարակական-քաղաքական որակները, արդիականացնեն ներքին փոխհարաբերությունների համակարգը, քաղաքական համակարգը, հասարակական-քաղաքական ինստիտուտները:

Եթե Հայաստանը չկարողանա իրականացնել արդյունավետ արդիականացում, ինստիտուցիոնալ վերափոխում, ապա արտաքին որևէ ուղղությամբ աշխատանք չի ունենալու ցանկալի արդյունք, որովհետև ցանկացած արտաքին աշխատանք պետք է հիմնված լինի ներքին համակարգային, ինստիտուցիոնալ կարողությունների վրա: Հայաստանի արտաքին խնդիրների ճգնաժամն ու խորացումը, դրանց անվտանգային կատակլիզմները սկսել են գործնականում այն շրջափուլից, երբ փլուզվող ԽՍՀՄ շրջանակում իրապես արժեհամակարգային արդիականացման «դրոշակակիրներից» մեկը դիտվող Հայաստանը գործնականում վերածվեց քրեաօլիգարխիկ համակարգ կառուցող «առաջամարտիկներից» մեկի, կորցնելով արտաքին արդյունավետ քաղաքականության հենքը: Ըստ այդմ, Հայաստանում արտաքին, անվտանգային մարտահրավերների և խնդիրների լուծման վերաբերյալ քննարկումները պետք է պարունակեն ներքին կյանքին վերաբերող առարկայական խոսակցություն, կողմնորոշումների շուրջ վերացական գնահատականների փոխարեն: Հայաստանը պետք է կողմնորոշվի դեպի «ներս», որպեսզի կարողանա արդյունավետ աշխատել դեպի դուրս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում