Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Աղետի գոտում տնակային շինությունները կապամոնտաժվեն. ո՞ր խմբերն են ստանալու աջակցություն

Աղետի գոտում 2023 թվականից ոչ հիմնական շինությունները կապամոնտաժվեն, գործընթացն իրականացվելու է փուլային տարբերակով: 1988 թվականի երկրաշարժին հաջորդած տարիներին տեղադրվել և կառուցվել են բազմաթիվ ոչ հիմնական շինություններ և, չնայած տարբեր տարիներին ծրագրերի իրականացմանը, այս խնդիրը դեռ շարունակում է մնալ: Առկա է ոչ միայն որպես սոցիալական խնդիր՝ ընտանիքների սուղ բնակարանային պայմաններով, այլ նաև որպես քաղաքաշինական խնդիր: Տարածքները հագեցած են քաղաքաշինական առումով անհարիր շինություններով՝ կյանքի համար վտանգավոր, բնակության համար ոչ մի նորմերի չհամապատասխանող:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ հաշվառվել է 7200 ոչ հիմնական շինություն: Մինչև 2023 թվականի փետրվարի 10-ը համայնքները պետք է դրանք ներկայացնեն դասակարգված տարբերակով: Ըստ խմբերի էլ՝ կսահմանվեն աջակցության ուղիները:

«Խմբերը տարբեր են: Դրանցից մեկն այն խումբն է, որ բնակարանային աջակցության պետական ծրագրի շահառու է դարձել, սակայն ինչ-ինչ պատճառներով չի իրացրել իր իրավունքը: Այս խմբի ընտանիքներին տրամադրվելու է բնակարանային գնման վկայագիր: Հաջորդ խումբը, որին նույնպես նախատեսված է տրամադրվել բնակարանային գնման վկայագիր, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածներն են, որոնք ժամկետներ են բաց թողել աջակցություն ստանալու համար»,-ասաց Տանյա Արզումանյանը:

Կան ընտանիքներ, որոնք թեև ունեն սեփականություն, սակայն երկրաշարժի հետևանքով իրենց տները դարձրել են քանդման ենթակա: Մասնագիտական կազմակերպության կողմից համապատասխան եզրակացություն տրամադրելու դեպքում այս ընտանիքները ևս կստանան բնակարանների գնման վկայագիր:

Աջակցության հաջորդ տեսակը մեկ սենյակի չափով ֆինանսական աջակցության տրամադրումն է: Խոսքն այն ընտանիքների մասին է, որոնց կառավարությունը հնարավորություն է տվել չքանդել տնակը, քանի որ բնակարանային աջակցությունը կորցրածի չափով է, իսկ այս տարիների ընթացքում ընտանիքները դարձել են բազմանդամ:

«Հաջորդ աջակցության ձևը վարձակալության համար գումար տրամադրելն է՝ մեկ տարվա կտրվածքով: Խոսքն այն ընտանիքների մասին է, որոնք նախորդ տարիներին ստացել են աջակցություն, սակայն կամ հասցեական չեն օգտագործել, կամ ստացված բնակարանը օտարել են: Նրանց կտրվի վարձակալության գումար մեկ տարվա համար, որպեսզի հետո ազատեն տնակը»,-ասաց Տանյա Արզումանյանը:

Հաջորդն այն ընտանիքներն են, որոնք տարբեր պատճառներով անօթևանի կարգավիճակում են հայտնվել: Նրանց համար կնախատեսվի սոցիալական բնակարանային ֆոնդ:

Աշխատանքները սկսվելու են 2023 թվականից և ծրագրով նախատեսված վերջնաժամկետը՝ 2027 թվականի տարեվերջն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում