Facebook-ն այս սեպտեմբերին արդեն կկարողանա տրամադրել հատուկ ծառայություն, որը հնարավորություն կտա ավելի հարմար լսել երգեր անմիջապես սոցցանցում և փոխանակել դրանք:
Նախագծի իրականացման գործում Facebook-ի հետ համագործակցում են երաժշտական Spotify, MOG և Rdio ծառայությունները:
Ինչպես գրում է Mashable տեխնոբլոգը` հղում անելով սեփական աղբյուրներին, Facebook-ը նոր ծառայությունը կտրամադրի արդեն այս սեպտեմբերի 22-ից, երբ կազմակերպվելու է f8-ի մասնագետների ամենամյա կոնֆերանսը:
Ներկայումս Facebook-ում հնարավոր է երաժշտություն լսել մի քանի տարբերակներով, որոնք այդքան էլ հարմար չեն և Facebook-ի մաս չեն կազմում:
Facebook-ի կողմից նման ծառայություն մատուցելու մասին լուրերը հայտվել էին դեռ մայիսին: Ինչպես նշում է vesti.ru-ն, Facebook-ի երաժշտական ծառայությունը սկզբում կարող է հասանելի լինել միայն ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում: