Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հունվարի 31-ից փետրվարի 5-ը կիրականացնի նախկինում հետաձգված առաքելական ուղևորություն Կոնգո և Հարավային Սուդան։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է, Հռոմի քահանայապետը կայցելի Կինշասա և Ջուբա քաղաքներ։ Տեղի ղեկավարության և հոգևորականների հրավերով արված ճամփորդության կարգախոսն է «Բոլորը հաշտվել են Քրիստոսով» արտահայտությունը։