«Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստասերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանը, թեև վերջին աղմուկից հետո տայմաութ է վերցրել, սակայն մեզ հաջողվեց ճշտել, որ հակառակ դերասանուհու գործընկերուհիների պահանջի հեռուստաընկերությունը որոշել է շարունակել համագործակցությունը Անժելայի հետ:
Հիշեցենք, որ դերասանուհու անձնական բնույթի մերկ լուսանկարների տարածումից հետո սերիալում նրա ընկերուհիները հրաժարվել էին վերջինիս հետ նկարահանվել՝ պայմանով, որ կա’մ իրենք կշարունակեն աշխատել սերիալում, կա’մ «Լիլիթի» դերակատար Անժելա Սարգսյանը:
Մեզ հաջողվեց պարզել, որ «Արմենիա» հեռուստաընկերության տնօրինությունը այնումենայնիվ որոշել է շարունակել Անժելա Սարգսյանի հետ համագործակցությունը:









































