Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան նոր գործակցություն. Երևանը պետք է զգուշանա ու արմատապես վերանայի հարաբերությունները Մոսկվայի հետ

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջան-Թուրքիա-Թուրքմենստան գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է 5 փաստաթուղթ ստորագրել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նա նաև հայտնել է, որ երեք երկրները ներկայում  պատրաստվում են գագաթնաժողովին։ Ըստ Չավուշօղլուի՝ գագաթնաժողովի նախօրեին հանդիպում կանցկացվի Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի արտգործնախարարների, էներգետիկայի նախարարների միջև։ Ադրբեջան-Թուրքիա-Թուրքմենստան գագաթնաժողովը  տեղի է ունենալու դեկտեմբերի սկզբին Աշխաբադում։ Հավելենք, որ նախորդ շաբաթ էլ Ակտաուում Ղազախստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ ու տրանսպորտի նախարարները հանդիպում էին անցկացրել․ դրան մասնակցել էին նաև Վրաստանի ներկայացուցիչները։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով՝  Հայաստանի համար այս համագործակցությունը դրական լինել չի կարող, բայց ուղիղ անդրադարձ էլ չի ունենա․ «Մեր ինքնիշխանությունն ու անկախությունը խախտված է, տարածքային ամբողջականությունը՝ առավել ևս։ Որպեսզի կարողանանք այդ ամենը վերականգնել ու նոր խնդիրների առաջ չկանգնել, պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները արմատապես վերանայենք, զգուշանանք։ Դա էլ շատ դժվար է։ Իրականում ես քննադատում եմ Փաշինյանին, որ Պուտինին պարբերաբար շնորհակալություն է հայտնում, բայց նա իրականում շատ ծանր ժառանգություն է ստացել։ Նրա նախորդ  բոլոր ղեկավարներն իրենց այնպես են պահել, կարծես Հայաստանը Ռուսաստանի գաղութը լինի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա՝ շեշտելով, որ կտրուկ շրջադարձերը բավականին բարդ կլինի։

Ըստ Չաքրյանի՝ 1991 թվականից մեր երկրի նախագահները գործել են որպես ինչ-որ գաղութի առաջնորդ, Փաշինյանը միանգամից չի կարող շուռ տալ այդ տրամաբանությունը․ «Մինչև մենք մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չվերականգնենք, որևէ ազգային խնդիր լուծել չենք կարող։
Դու խնդիր ես լուծում, Պուտինը գնում այնտեղ Ադրբեջանին է գովում՝ նկատի ունեմ Սոչիի եռակողմ հանդիպումը։ Բացման խոսքն ինքն էր ասում, Իլհամ Ալիևից շնորհակալություն հայտնում, որ ճիշտ է գնահատում Ռուսաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում, բարձր է գնահատում ռուս խաղաղապահների կատարած դերը Հարավային Կովկասի  խաղաղության ամրապնդման առումով։ Ալիևն էլ, իհարկե, Պուտինին է շնորհակալություն հայտնել։ Դրանք այն խաղաղապահ ուժերն են, որոնք հայկական գյուղերը դատարկել են, հետո հանձնել Ադրբեջանին»։

Թուրքագետը շեշտում է, որ Պուտինն աշխարհում միակ առաջնորդն է, որ ասում է, որ Ղարաբաղը բնիկ ադրբեջանական տարածքն է։

Վերը նշված եռակողմ համագործակցությունն, ըստ Չաքրյանի, վտանգավոր է։ Միևնույն ժամանակ նա նշեց․ «1991 թվականից Թուրքիան աշխատում է մեր դեմ,Ադրբեջանի հետ ցամաքային ուղիղ կապ հաստատելն էլ Թուրքիայի վաղեմի երազանքն է, այդ մասին դեռ երիտթուրքերն էին երազում՝ 1918-1920 թվականներին։ Հետևաբար մեր առաջնահերթ խնդիրը Ռուսաստանի միջամտությունը սահմանափակելը պետք է լինի։ ՀԱՊԿ-ի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է, բայց գործնականում ոչինչ չի արվել։ Զասի նման տականքը գալիս է Հայաստան, հետո լկտի հայտարարություններ անում։ Մենք դա չպետք է թույլ տանք։ ՀԱՊԿ կանոնադրությունն իբր այնպիսին է, որ թույլ չի տալիս միջամտել Հայաստան-Ադրբեջան խնդրին, բայց երկկողմ փոխօգնության պայմանագրով նման բան չկա, իրենք պետք է միջամտեն։ Իսկ ի՞նչ են իրենք արել՝ Ադրբեջանին են զինել, ֆոսֆոր տվել, Ադրբեջանին հանձնել հայկական զորքերի տեղակայման, դիրքերի մասին տեղեկություններ»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում