Ստի վրա կառուցված դաշինքը փլուզվեց: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը` անդրադառնալով «Հայաստան» դաշինքի հրաժարականների շքերթին:
Անտինյանի խոսքով` Քոչարյանը իբր Պուտինի մարդն էր, ընտրություններով եկավ ու հիմա փուչիկը պայթեց. ««Հայաստան» դաշինքը ավարտված ուժ է, անելիք չունեն: 130 տարվա կուսակցություն ՀՅԴ-ն իրեն կապեց Քոչարյանի հետ ու հիմա վերջնական կգնա Քոչարյանի հետ: Վահե Հակոբյանը կցանկանա մաքրվել, բայց Քոչարյանի հետ համագործակցությունը խարան է: Մարդակեր Քոչարյանը ախորժակ ունի, ուղղակի լծակ չունի»:
Անտինյանը չբացառեց, որ մի օր կարող ենք արթնանալ ու տեսնենք խորհրդարանական ընդդիմություն այլևս չկա: